«Թրամփի ուղին» ԱՄՆ-ին պետք է Իրանի դեմ հետախուզություն վարելու համար. ՌԴ ԱԽ

https://arm.sputniknews.ru/20260605/trampi-ughin-amn-in-petq-e-irani-dem-hetakhuzutjun-varelu-hamar-rd-akh-103065619.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1b/101450166_125:0:1385:945_1920x0_80_0_0_e43534630f08e6ce843e6649537c56e5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թրամփի ուղի (tripp), ամն, իրանի իսլամական հանրապետություն, ալեքսեյ շևցով

թրամփի ուղի (tripp), ամն, իրանի իսլամական հանրապետություն, ալեքսեյ շևցով

Բաժանորդագրվել

Ռուս պաշտոնյայի խոսքով՝ միամտություն է կարծել, թե ԱՄՆ-ն «Թրամփի ուղի» նախագծում ներդրում է անում միայն տնտեսական օգուտի համար։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. «Թրամփի ուղին» ԱՄՆ-ին պետք է ոչ թե տնտեսական օգուտի, այլ Իրանի նկատմամբ լրացուցիչ հետախուզություն վարելու հնարավորության համար։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։

Շևցովի տվյալներով՝ նախագիծը դեռևս «զրոյական փուլում» է, իսկ երթուղու հեռանկարները դեռ պետք է հաշվարկվեն։ ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալի խոսքով՝ միամտություն է կարծել, թե ԱՄՆ-ն նման նախագծում ներդրումներ է անում միայն տնտեսական օգուտի համար։

Նա ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ ներկայումս ապրանքների փոխադրումներն ընթանում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով և ավտոմոբիլային ճանապարհով։ Այն ծանրաբեռնված չէ և արդիականացվում է։ Բացի այդ, Իրանի և Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից նույնպես ժամանակակից ավտոճանապարհ է կառուցվում։ Ռուս պաշտոնյայի խոսքով՝ աշխատանքներն արդեն մեծամասամբ կատարված են։

«Ակնհայտ է նաև, որ ամերիկացիները, նույնիսկ եթե ներդրումներ անեն «Թրամփի միջանցքում», այստեղ կարող են նաև այլ խնդիրներ ունենալ։ Իմ կարծիքով դա ռազմական և հետախուզական ներկայության ապահովումն է իրանական սահմանների մոտ»,-ասել է Շևցովը ՍՊՄՏՀ-2026-ի ընթացքում Հարավային Կովկասին նվիրված ««3+3» հարթակ. ընդհանուր մարտահրավերներ և ռազմավարական գործընկերություն» նիստում։

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն սիրում է պահպանել ու պաշտպանել իր ներդրումները, և չի բացառել, որ այդ նպատակով «Թրամփի ուղում» կարող են մասնավոր ռազմական ընկերություններ հայտնվել։ Շևցովի խոսքով՝ ակնհայտ է, թե ինչպես դրան կարձագանքի Իրանը։ Նրա խոսքով՝ նման կազմավորումների ներկայության անհրաժեշտությունը Վրաստանի և Ադրբեջանի համար մեծ հարց է։

Նշենք, որ մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ն նախաստորագրել են TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային բարգավաճման») նախագծի շրջանակում ռազմավարական գործընկերության մասին շրջանակային համաձայնագիրը և երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Հունիսի 4-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ստորագրել է փաստաթուղթը, որի տակ արդեն առկա էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ստորագրությունը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

Leave a comment