https://arm.sputniknews.ru/20260605/uzhegh-hajastani-grasenjakic-yntrakasharq-talu-kaskatsanqvov-andzinq-en-dzerbakalvel-103063268.html
«Ուժեղ Հայաստանի» գրասենյակից ընտրակաշառք տալու կասկածանքով անձինք են ձերբակալվել
«Ուժեղ Հայաստանի» գրասենյակից ընտրակաշառք տալու կասկածանքով անձինք են ձերբակալվել
Sputnik Արմենիա
Իրավապահները պնդում են, որ նշված անձինք քաղաքացիներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք։ 05.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-05T13:53+0400
2026-06-05T13:53+0400
2026-06-05T13:53+0400
հակակոռուպցիոն կոմիտե
ընտրություններ
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102343199_0:133:2560:1573_1920x0_80_0_0_d4e2a95c5d5eb1bbf323d7209810a31f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության ենթադրյալ աջակիցների դեմ հերթական վարույթն է նախաձեռնել։ Կոմիտեն հայտնում է, որ նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ կուսակցության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակի պատասխանատուները, համակիրների ու մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ընտրողներին նյութական շահ են առաջարկել։Իրավապահները պնդում են, որ նշված անձինք քաղաքացիներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք՝ ընտրություններին ընդդիմադիր այս ուժի օգտին քվեարկելու համար։Հակակոռուպցիոն կոմիտեն նաև ձայնագրություն է հրապարակել, որտեղ տարբեր անձինք 80 հազարից մինչև 8 մլն դրամի մասին են խոսում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102343199_143:0:2418:1706_1920x0_80_0_0_3cf64bd8b60179001a6cf465d75bdb1b.jpg.webp
հակակոռուպցիոն կոմիտե, ընտրություններ, ձերբակալություն
հակակոռուպցիոն կոմիտե, ընտրություններ, ձերբակալություն
Իրավապահները պնդում են, որ նշված անձինք քաղաքացիներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության ենթադրյալ աջակիցների դեմ հերթական վարույթն է նախաձեռնել։
Իրավապահները պնդում են, որ նշված անձինք քաղաքացիներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք՝ ընտրություններին ընդդիմադիր այս ուժի օգտին քվեարկելու համար։
«Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,– ասված է հաղորդագրությունում։
Հակակոռուպցիոն կոմիտեն նաև ձայնագրություն է հրապարակել, որտեղ տարբեր անձինք 80 հազարից մինչև 8 մլն դրամի մասին են խոսում։