«Ուժեղ Հայաստանի» գրասենյակից ընտրակաշառք տալու կասկածանքով անձինք են ձերբակալվել

https://arm.sputniknews.ru/20260605/uzhegh-hajastani-grasenjakic-yntrakasharq-talu-kaskatsanqvov-andzinq-en-dzerbakalvel-103063268.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102343199_143:0:2418:1706_1920x0_80_0_0_3cf64bd8b60179001a6cf465d75bdb1b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հակակոռուպցիոն կոմիտե, ընտրություններ, ձերբակալություն

հակակոռուպցիոն կոմիտե, ընտրություններ, ձերբակալություն

Բաժանորդագրվել

Իրավապահները պնդում են, որ նշված անձինք քաղաքացիներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն «Ուժեղ Հայաստան» կուսակցության ենթադրյալ աջակիցների դեմ հերթական վարույթն է նախաձեռնել։

Կոմիտեն հայտնում է, որ նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ կուսակցության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակի պատասխանատուները, համակիրների ու մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ընտրողներին նյութական շահ են առաջարկել։

Իրավապահները պնդում են, որ նշված անձինք քաղաքացիներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք՝ ընտրություններին ընդդիմադիր այս ուժի օգտին քվեարկելու համար։

«Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ»,– ասված է հաղորդագրությունում։

Հակակոռուպցիոն կոմիտեն նաև ձայնագրություն է հրապարակել, որտեղ տարբեր անձինք 80 հազարից մինչև 8 մլն դրամի մասին են խոսում։

Leave a comment