Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի պաշտպանական թիմին է միացրել Անա Էստևաոյին՝ ամերիկացի ռեփեր Փի Դիդդիի (իսկական անունը՝ Շոն Քոմբս) շահերը ներկայացնող փաստաբանը. հաղորդում է EFE-ն։
Ըստ գործակալության՝ փաստաբանը պաշտոնապես միացել է Մադուրոյի թիմին՝ Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարան ներկայացված ծանուցման միջոցով։
Նա նաև պաշտպանել է Փի Դիդդիին և մասնակցել է դատական գործընթացին, որը ավարտվել է ռեփերին ամենալուրջ մեղադրանքներից արդարացմամբ։
Ապրիլին ԱՄՆ իշխանությունները թույլ են տվել Վենեսուելայի կառավարությանը վճարել Բոլիվարյան Հանրապետության նախագահի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի իրավաբանական ներկայացուցչության համար։