«Այդ գումարները ոչինչ չեն որոշում», «Ինտերֆաքս»-ին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ անդրադառնալով Եվրոպական միության կողմից Հայաստանին որպես օգնություն ավելի քան 50 մլն եվրո հատկացնելուն։
Օվերչուկը նշել է, որ ռուս-հայկական ապրանքաշրջանառությունում բոլորովին այլ թվեր են: «Եվ նման գումարները ԵՄ-ից ոչինչ չեն լուծի հանրապետությանը տնտեսական աջակցության տեսանկյունից»։
Խոսելով Ռուսաստանում հայկական արտադրանքի ներկրման սահմանափակումների մասին՝ Օվերչուկն ասել է, որ դրանք սովորական աշխատանքի շրջանակներում գործողություններ են նոր բերքի ստացման ֆոնին։