Հունիսի 7-ը կյանքի իրավունքի հանրաքվե է. Թևանյանի կինը ներկայացրեց ամուսնու ուղերձը

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի կինը Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրահավաքի ժամանակ ներկայացրեց ամուսնու ուղերձը։

«Շինծու մեղադրանքով կալանավորվել եմ, սակայն պետք է առաջին հերթին մտահոգվենք թիվ մեկ կալանավորի՝ Հայաստանի ճակատագրով։ Մեր երկիրը զնդան է նետված, ու բանալին հանձնված է Ադրբեջանին, որի տեղական դրածոն բռնապետի դեր է կատարում։ Երբ կալանավորված է Հայաստանը, որևէ մեկս չի կարող ազատ լինել, ու պետք է ազատագրական պայքար մղենք՝ ձևավորելով հայկական իշխանություն։ Հունիսի 7–ը սովորական ընտրություն չէ, այլ հանրաքվե, անկախության և կյանքի իրավունքի հանրաքվե»,– ներկայացրեց Թևանյանի կինը՝ Էլմիրան։

Sputnik Արմենիա

Leave a comment