https://arm.sputniknews.ru/20260604/tvogh-pataskhani-inchpes-e-talanel-300-milivon-dvolary-pashinjany-banavetshi-hravirec-tsarukjanin-103042047.html
Թող պատասխանի՝ ինչպես է թալանել 300 միլիոն դոլարը. Փաշինյանը բանավեճի հրավիրեց Ծառուկյանին
Թող պատասխանի՝ ինչպես է թալանել 300 միլիոն դոլարը. Փաշինյանը բանավեճի հրավիրեց Ծառուկյանին
Sputnik Արմենիա
Փաշինյանը Ծառուկյանին հրավիրեց բանավեճի, որ հասկանա` ով է կատուն, ով` առյուծը։ 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T23:53+0400
2026-06-04T23:53+0400
2026-06-04T23:54+0400
գագիկ ծառուկյան
նիկոլ փաշինյան
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103036628_0:0:1600:900_1920x0_80_0_0_0f7d4c41f8e4a27f1f587179b7a59d73.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը «Հայաստանն ընտրում է» նախընտրական բանավեճի ժամանակ հարց ուղղեց բանավեճին ներկա չգտնվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Փաշինյանը հայտնեց, որ տեղյակ է իր դեմ Գագիկ Ծառուկյանի ներկայացրած դատական հայցից, որով ԲՀԿ առաջնորդը բողոքում է իրեն «թալանչի» անվանելու դեմ։«Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ներկայացվել է հայց և նրա մոտ 300 միլիոն դոլարի գույք ապօրինի ձեռք բերված, այսինքն՝ թալանված է ժողովրդից, թող գա էստեղ և պատասխանի այդ հարցին՝ ինչպե՞ս է թալանել ժողովրդի 300 միլիոն դոլարի»,– ասաց նա։Դիմելով բացակա Ծառուկյանին` Փաշինյանը դժգոհեց նաև, որ նա ներկա չէ կուսակցությունների առաջին համարների բանավեճին։Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ծառուկյանը պահանջում է հերքում մայիսի 28-ի ճեպազրույցի ժամանակ իր հասցեին հնչեցված մի շարք խոսքերի համար, այդ թվում՝ «հանցագործ», «շպիոն», «գործակալ» լինելու, «հանցավոր գործարք կնքած լինելու», «Հայաստանի ժողովրդին թալանելու», «օտարերկրյա հատուկ ծառայության ցուցումով Անդրանիկ Թևանյանին ԲՀԿ ցուցակում ներառելու» վերաբերյալ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103036628_179:0:1379:900_1920x0_80_0_0_a6aabecc943ada09f5adcd534ce8566b.jpg.webp
գագիկ ծառուկյան, նիկոլ փաշինյան, դատ
գագիկ ծառուկյան, նիկոլ փաշինյան, դատ
Փաշինյանը Ծառուկյանին հրավիրեց բանավեճի, որ հասկանա` ով է կատուն, ով` առյուծը։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը «Հայաստանն ընտրում է» նախընտրական բանավեճի ժամանակ հարց ուղղեց բանավեճին ներկա չգտնվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Փաշինյանը հայտնեց, որ տեղյակ է իր դեմ Գագիկ Ծառուկյանի ներկայացրած դատական հայցից, որով ԲՀԿ առաջնորդը բողոքում է իրեն «թալանչի» անվանելու դեմ։
«Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ներկայացվել է հայց և նրա մոտ 300 միլիոն դոլարի գույք ապօրինի ձեռք բերված, այսինքն՝ թալանված է ժողովրդից, թող գա էստեղ և պատասխանի այդ հարցին՝ ինչպե՞ս է թալանել ժողովրդի 300 միլիոն դոլարի»,– ասաց նա։
Դիմելով բացակա Ծառուկյանին` Փաշինյանը դժգոհեց նաև, որ նա ներկա չէ կուսակցությունների առաջին համարների բանավեճին։
«Բա մեծ–մեծ խոսում ես։ Ես հրավիրում եմ, թող գա, ինչ-որ առյուծներից, բանից է խոսում, թող գա, մի հատ տեսնենք` ո՞վ է կատուն, ո՞վ առյուծը»,– շարունակեց Նիկոլ Փաշինյանը։