https://arm.sputniknews.ru/20260604/rdn-khndrum-e-hajastanin-hnaravvorins-shut-hanraqve-anckacnel-putin-103034928.html
Մենք միայն մեկ խնդրանք ունենք՝ դա անել հնարավորինս արագ․ Պուտինը խոսել է Հայաստանի մասին
Մենք միայն մեկ խնդրանք ունենք՝ դա անել հնարավորինս արագ․ Պուտինը խոսել է Հայաստանի մասին
Sputnik Արմենիա
Ռուսաստանը Հայաստանին խնդրում է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվել, թե որ ուղղությամբ է գնում` Եվրամիությա՞ն, թե՞ ԵԱՏՄ–ի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ… 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T22:01+0400
2026-06-04T22:01+0400
2026-06-04T22:10+0400
հայաստան
ռուսաստան
վլադիմիր պուտին
հանրաքվե
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103034037_0:0:1920:1080_1920x0_80_0_0_6b9d27fc32632704eab86de3d7a34e5e.jpg.webp
Ռուսաստանը Հայաստանին խնդրում է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվել, թե որ ուղղությամբ է գնում` Եվրամիությա՞ն, թե՞ ԵԱՏՄ–ի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:ՌԴ նախագահը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանում ընդունվել է Եվրամիությանը միանալու մասին օրենք, սակայն գտնվում է ԵԱՏՄ-ում, որի նորմերն ու չափանիշները չեն համընկնում ԵՄ-ում ընդունվածների հետ:Պուտինն ընդգծել է, որ Հայաստանի՝ որպես ցանկացած ինքնիշխան երկրի իրավունքն է ընտրել զարգացման առաջնահերթությունները, բայց պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է շարժվելու:«Առավել ևս, որ վարչապետ Փաշինյանը բոլորովին վերջերս ասել է, որ այդ հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն է տեսնում։ Մենք միայն մեկ խնդրանք ունենք՝ դա անել հնարավորինս արագ», – ասել է Պուտինը։ՌԴ նախագահը նշել է, որ ՌԴ-ն ժամանակին Երևանի խնդրանքով պնդել է, որ Հայաստանը միանա ԵԱՏՄ-ին, քանի որ տնտեսության վիճակի մի շարք պարամետրերով ՀՀ–ն այնքան էլ լավ չի տեղավորվել ընդհանուր պատկերում։Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 3-6-ը: ՌԻԱ Նովոստին համաժողովի գլխավոր տեղեկատվական գործընկերն է:Հիշեցնենք` հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։Պայմանավորվել ենք ընտրություններից հետո հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ. Նիկոլ ՓաշինյանՄայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103034037_151:0:1591:1080_1920x0_80_0_0_536dda44ecccefa6f027d8b524da2663.jpg.webp
հայաստան, видео, ռուսաստան, վլադիմիր պուտին, հանրաքվե, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, видео, ռուսաստան, վլադիմիր պուտին, հանրաքվե, տեսանյութ, տեսանյութեր
Ռուսաստանը Հայաստանին խնդրում է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվել, թե որ ուղղությամբ է գնում` Եվրամիությա՞ն, թե՞ ԵԱՏՄ–ի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՌԴ նախագահը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանում ընդունվել է Եվրամիությանը միանալու մասին օրենք, սակայն գտնվում է ԵԱՏՄ-ում, որի նորմերն ու չափանիշները չեն համընկնում ԵՄ-ում ընդունվածների հետ:
Պուտինն ընդգծել է, որ Հայաստանի՝ որպես ցանկացած ինքնիշխան երկրի իրավունքն է ընտրել զարգացման առաջնահերթությունները, բայց պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է շարժվելու:
«Առավել ևս, որ վարչապետ Փաշինյանը բոլորովին վերջերս ասել է, որ այդ հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն է տեսնում։ Մենք միայն մեկ խնդրանք ունենք՝ դա անել հնարավորինս արագ», – ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ ՌԴ-ն ժամանակին Երևանի խնդրանքով պնդել է, որ Հայաստանը միանա ԵԱՏՄ-ին, քանի որ տնտեսության վիճակի մի շարք պարամետրերով ՀՀ–ն այնքան էլ լավ չի տեղավորվել ընդհանուր պատկերում։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 3-6-ը: ՌԻԱ Նովոստին համաժողովի գլխավոր տեղեկատվական գործընկերն է:
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։