Ռուսաստանը «միայն մեկ խնդրանք» ունի Հայաստանից․ Պուտին

Քաղաքականություն

Ռուսաստանը «միայն մեկ խնդրանք» ունի Հայաստանից․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը «միայն մեկ խնդրանք» ունի Հայաստանից՝ հնարավորինս շուտ անցկացնել հանրաքվե ԵՄ-ին հնարավոր անդամակցության վերաբերյալ։

 

«Սա է այն ամենը, ինչ մենք խնդրում ենք, հատկապես այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքը վերջերս հայտարարեց, որ անհրաժեշտ է համարում հանրաքվե անցկացնել այս հարցի վերաբերյալ՝ ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցության:

 

Մենք միայն մեկ խնդրանք ունենք՝ դա անել հնարավորինս շուտ», – ասել է Պուտինը ՏԱՍՍ-ի կողմից առաջատար միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ։

Leave a comment