Իշխանությունները կոտրում են այն, ինչն աշխատում է․ Ռոբերտ Քոչարյան

https://arm.sputniknews.ru/20260604/ishkhanutjunnery-kvotrum-en-ajn-inchn-ashkhatum-e-rvobert-qvocharjan-103029698.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/12/102308457_0:261:1200:1161_1920x0_80_0_0_1ead700c400eab9851eb224bfbc211a6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռոբերտ քոչարյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռուսաստան, եվրամիություն

հայաստան, ռոբերտ քոչարյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռուսաստան, եվրամիություն

Բաժանորդագրվել

ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ Հայաստանի տնտեսությունը կառուցված է Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության հետ կապերի վրա։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արկածախնդրություն և տնտեսական համակարգի կործանում է անվանել Հայաստանի իշխանությունների հայտարարած ճանապարհը դեպի ԵՄ։

«Գործող ղեկավարության քաղաքականությունը վտանգի տակ է դնում երկրի տնտեսական անվտանգությունը»,– Երևանում նախընտրական հանրահավաքի ժամանակ ռուսական լրատվամիջոցներին ասել է նա։

Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը կոտրում է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ գործնական կապերը, մինչդեռ հենց այդ կապերի վրա է կառուցված երկրի տնտեսությունը, և այդ կապերն իսկապես աշխատում են։

Այս ամենն արվում է հանուն «գեղեցիկ հեքիաթի հետևից գնալու»։

Հիշեցնենք` հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։
Պայմանավորվել ենք ընտրություններից հետո հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան
Մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:

Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։

Leave a comment