Ինչ են պատմում «Զվարթնոց» ժամանած տղամարդիկ ռազմական ոստիկանության ստուգումների մասին

https://arm.sputniknews.ru/20260604/inch-en-patmum-zvartnvoc-zhamanats-tghamardik-razmakan-vostikanutjan-stugumneri-masin-103024112.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Ի՞նչ է անում ռազմական ոստիկանությունը «Զվարթնոցում»

Sputnik Արմենիա

Ի՞նչ է անում ռազմական ոստիկանությունը «Զվարթնոցում»

2026-06-04T20:05+0400

true

PT0M16S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103024302_0:0:721:540_1920x0_80_0_0_d951fb3981833c97fa3d3672f5c85ceb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, «զվարթնոց» օդանավակայան, ռուսաստան, видео, տեսանյութ, տեսանյութեր

հայաստան, «զվարթնոց» օդանավակայան, ռուսաստան, видео, տեսանյութ, տեսանյութեր

Բաժանորդագրվել

Ռազմական ոստիկանները նկարել են ոմանց անձնագրերը։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ռազմական ոստիկանությունը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում շարունակում է ստուգումները։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ ռազմական ոստիկանությունը մոտեցել է Ռուսաստանից Հայաստան ժամանող մեր քաղաքացիներից ոմանց, լուսանկարել անձնագրերը։

Ավելի վաղ լուր էր տարածվել, որ ուժայինները «Զվարթնոց» ժամանողներին 25-օրյա զինվորական հավաքների ծանուցագրեր են հանձնում՝ ենթադրաբար հունիսի 7-ին կայանալիք քվեարկությանը նրանց մասնակցությունը թույլ չտալու նպատակով։

«Անձնագիրս նկարեցին, ստուգեցին, ասացին, որ ուժեղացված հսկողություն է»,– ասաց քաղաքացիներից մեկը։

Ոմանց նույնիսկ որևէ հարց չեն տվել, բայց ոստիկանությունը ներկա է եղել անձնագրային բաժնում։

Ժամանածներից մեկն էլ հայտնեց, որ իրեն մոտեցել են ռազմական ոստիկանության աշխատակիցները, բայց երբ պարզել են, որ հայկական անձնագիր չունի, դադարեցրել են ստուգումը։

Մեկ այլ տղամարդ ասաց, որ օդանավակայանում ոչ մի ուժայինի չի նկատել և ստանդարտ անձնագրային հսկողություն է անցել։

ՊՆ–ն պարզաբանել է, թե ինչ է անում ռազմական ոստիկանությունը «Զվարթնոցում»

Leave a comment