«18 արդարների» գործով դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր չթույլատրեց գործով մեղադրյալ Վահագն Չախալյանին հայտարարությամբ հանդես գալ։ Վերջինս Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող ջավախահայերին ցանկանում էր կոչ անել՝ հունիսի 7-ին անպայման մասնակցել ԱԺ ընտրություններին և քվեարկել հիմնական երեք ընդդիմադիր ուժերից որևէ մեկի օգտին։
«Այստեղ քաղաքական ամբիոն չի»,- սաստեց Կարեն Ֆարխոյանը։
«Բա որ քաղաքական չի, ես ի՞նչ գործ ունեմ այստեղ, ես քաղաքական գործիչ եմ»,- ասաց Վահագն Չախալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Դատարանը նաև թույլատրեց, որ գործով մեղադրյալ ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը հունիսի 5-ին մասնակցի հարսանյաց արարողության։ Նա քավորն է լինելու։
Արարողությունը կայանալու է Երևանում։
«Ողջ դատավարության ընթացքում Իգոր Սարգսյանը ցուցաբերել է պատշաճ վարքագիծ, այդ ամենը գնահատելով՝ ձեզ կթույլատրվի հունիսի 5-ին ժամը 09։00-23։00-ը որպես քավոր մասնակցել հարսանեկան արարողությանը՝ հաճախելով եկեղեցի և մյուս անհրաժեշտ վայրեր։ Որոշումը կուղարկվի պրոբացիայի ծառայություն»,- ասաց դատավոր Կարեն Ֆարխոյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: