https://arm.sputniknews.ru/20260604/rvosselkhvoznadzvori-ghekavary-khvosel-e-hajkakan-artadranqi-nerkrman-khndirneri-masin-103023540.html
Ռոսսելխոզնադզորի ղեկավարը խոսել է հայկական արտադրանքի ներկրման խնդիրների մասին
Ռոսսելխոզնադզորի ղեկավարը խոսել է հայկական արտադրանքի ներկրման խնդիրների մասին
Sputnik Արմենիա
Սերգեյ Դանկվերտն ասել է, թե ինչ դժվարությունների են բախվում հայկական կողմի հետ համագործակցության ընթացքում։ 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T19:58+0400
2026-06-04T19:58+0400
2026-06-04T19:59+0400
հայաստան
ռոսսելխոզնադզոր
ռուսաստան
միրգ
բանջարեղեն
սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին)
սերգեյ դանկվերտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100526965_0:0:2887:1623_1920x0_80_0_0_2f0634fbf5213ca7df7f6fd62987511a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայկական արտադրանքի ներկրման խնդիրները կապված են որակի և անվտանգության նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայության հետ, Հայաստանի պարենային ծառայությունն ի վիճակի չէ վերահսկել արտադրական ողջ գործընթացը։ Այս մասին «Вести» տեղեկատվական համակարգին տված հարցազրույցում ասել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ղեկավար Սերգեյ Դանկվերտը։Ինչպես նշել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը, Ռուսաստանը կապ է պահպանում պարենային ծառայության ղեկավարի հետ (նկատի ունի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանին. խմբ․)։ Դանկվերտի խոսքով՝ ինքը դժգոհություններ չունի հայկական գերատեսչության ղեկավարի աշխատանքից. նա իր ուժերի սահմաններում ամեն ինչ անում է։Միևնույն ժամանակ, Դանկվերտի դիտարկմամբ, Հայաստանում կառուցվածքային փոփոխություններ չեն իրականացվել կոոպերացիայի կամ պետական ինչ-որ համակարգերի ստեղծման մասով, որոնք կօգնեին ֆերմերներին արտադրանքն ուղարկելու հարցում։Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանում մրգի և բանջարեղենի հավաքման մեջ ներգրավված են հազարավոր մարդիկ, որոնք չեն կարող ինքնուրույն հետևել իրենց։ Մյուս կողմից պարենային ծառայությունը միայնակ չի կարող վերահսկել ամեն ինչ ։«Այսինքն՝ անհրաժեշտ են ներքին վերահսկողության համակարգեր, որոնք արտադրողները պետք է իրենք կազմակերպեն»,-ասել է Դանկվերտը։Նրա խոսքով՝ դրանք կարող են լինել կոոպերատիվ համակարգեր, խորհրդատվական ծառայությունների մատուցում, ֆերմերների որոշակի ծախսերի սուբսիդավորում (օրինակ՝ լաբորատոր հետազոտությունների կամ պեստիցիդների գծով հետազոտությունների համար)։«Երբ այս ամենն արված չէ, բողոքները ներկայացվում են պարենային ծառայությանը։ Իսկ նրանք ի վիճակի չեն դա անել»,-պարզաբանել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը։Նա նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները կապի դուրս չեն եկել Ռուսաստանի հետ։«Նրանք կարծում են, որ այդ ամենը պետք է [անի] վերահսկող ծառայությունը։ Բայց վերահսկող ծառայությունը մի կառույց է, որը վերահսկում է, թե ինչպես են դա արել։ <…> [Օրինակ՝] այն չի կարող մինչև վերջ հետևել կաթնամթերքին, եթե չկա արտադրական վերահսկողություն»,- ասել է Դանկվերտը։Հիշեցնենք` մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց, որ մտադիր է տեսչական ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց արտադրանքի մատակարարումները Ռուսաստան նախկինում կասեցվել էին։ Պատճառը կեղծված (ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող) ձկնամթերքի ներկրման կասկածն էր։ Մայիսի 22-ին հայտարարվեց ծաղիկների ներկրման սահմանափակման մասին։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումների արդյունքում երկու ձեռնարկության համար սահմանափակումները հանվեցին, մյուսների մասով ստուգումների արդյունքներն ամփոփվում են։Մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակեց Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա։ Գերատեսչությունից պարզաբանեցին, որ որոշումն ընդունվել է դեպի Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի պատճառով և բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով։Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր պտուղների՝ կեռասի, բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, ինչպես նաև խաղողի ներկրումը Հայաստանից։ Հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակվեց Հայաստանից սերմացու պտուղների (խնձոր և տանձ), սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/02/100526965_0:0:2729:2047_1920x0_80_0_0_775da5dc8da5b7762c99689c4d1a3979.jpg.webp
հայաստան, ռոսսելխոզնադզոր, ռուսաստան, միրգ, բանջարեղեն, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), սերգեյ դանկվերտ
հայաստան, ռոսսելխոզնադզոր, ռուսաստան, միրգ, բանջարեղեն, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), սերգեյ դանկվերտ
Սերգեյ Դանկվերտն ասել է, թե ինչ դժվարությունների են բախվում հայկական կողմի հետ համագործակցության ընթացքում։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայկական արտադրանքի ներկրման խնդիրները կապված են որակի և անվտանգության նկատմամբ պատշաճ վերահսկողության բացակայության հետ, Հայաստանի պարենային ծառայությունն ի վիճակի չէ վերահսկել արտադրական ողջ գործընթացը։ Այս մասին «Вести» տեղեկատվական համակարգին տված հարցազրույցում ասել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
Ինչպես նշել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը, Ռուսաստանը կապ է պահպանում պարենային ծառայության ղեկավարի հետ (նկատի ունի ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանին. խմբ․)։ Դանկվերտի խոսքով՝ ինքը դժգոհություններ չունի հայկական գերատեսչության ղեկավարի աշխատանքից. նա իր ուժերի սահմաններում ամեն ինչ անում է։
Միևնույն ժամանակ, Դանկվերտի դիտարկմամբ, Հայաստանում կառուցվածքային փոփոխություններ չեն իրականացվել կոոպերացիայի կամ պետական ինչ-որ համակարգերի ստեղծման մասով, որոնք կօգնեին ֆերմերներին արտադրանքն ուղարկելու հարցում։
«Եվ հազարավոր մարդիկ կանաչին փնջերով կապում են, դասավորում։ Իսկ հետո ըստ փնջերի են հասկանում, թե քանի կիլոգրամ է։ Հասկանո՞ւմ եք։ Մենք վաղուց էինք ասում, որ տվյալ դեպքում էկոնոմիկայի նախարարությունը, որը 2019 թվականին ստանձնեց գյուղնախարարության գործառույթները, երևի ավելի շատ տարված է ինտեգրացիաներվ՝ փոխանակ զբաղվի ֆերմերների ամենօրյա խնդիրներով»,— կարծում է ռուսական գերատեսչության ղեկավարը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Հայաստանում մրգի և բանջարեղենի հավաքման մեջ ներգրավված են հազարավոր մարդիկ, որոնք չեն կարող ինքնուրույն հետևել իրենց։ Մյուս կողմից պարենային ծառայությունը միայնակ չի կարող վերահսկել ամեն ինչ ։
«Այսինքն՝ անհրաժեշտ են ներքին վերահսկողության համակարգեր, որոնք արտադրողները պետք է իրենք կազմակերպեն»,-ասել է Դանկվերտը։
Նրա խոսքով՝ դրանք կարող են լինել կոոպերատիվ համակարգեր, խորհրդատվական ծառայությունների մատուցում, ֆերմերների որոշակի ծախսերի սուբսիդավորում (օրինակ՝ լաբորատոր հետազոտությունների կամ պեստիցիդների գծով հետազոտությունների համար)։
«Երբ այս ամենն արված չէ, բողոքները ներկայացվում են պարենային ծառայությանը։ Իսկ նրանք ի վիճակի չեն դա անել»,-պարզաբանել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը։
Նա նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները կապի դուրս չեն եկել Ռուսաստանի հետ։
«Նրանք կարծում են, որ այդ ամենը պետք է [անի] վերահսկող ծառայությունը։ Բայց վերահսկող ծառայությունը մի կառույց է, որը վերահսկում է, թե ինչպես են դա արել։ [Օրինակ՝] այն չի կարող մինչև վերջ հետևել կաթնամթերքին, եթե չկա արտադրական վերահսկողություն»,- ասել է Դանկվերտը։
Հիշեցնենք` մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց, որ մտադիր է տեսչական ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց արտադրանքի մատակարարումները Ռուսաստան նախկինում կասեցվել էին։ Պատճառը կեղծված (ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող) ձկնամթերքի ներկրման կասկածն էր։ Մայիսի 22-ին հայտարարվեց ծաղիկների ներկրման սահմանափակման մասին։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումների արդյունքում երկու ձեռնարկության համար սահմանափակումները հանվեցին, մյուսների մասով ստուգումների արդյունքներն ամփոփվում են։
Մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակեց Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա։ Գերատեսչությունից պարզաբանեցին, որ որոշումն ընդունվել է դեպի Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի պատճառով և բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով։