Կրեմլի «Storm 1516» ցանցը X-ում արհեստական բանականությամբ գեներացված նոր կեղծ տեսանյութ է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, որում նա իբրև թե հարվածում է մանկահասակ երեխային։
Կարդացեք նաև՝ Հիբրիդային պատերազմի կառուցվածքը․ գործիքներ ու դերակատարներ, որ FIP.am-ը 2025-ին բացահայտեց հայկական լսարանի համար
Տեսանյութի բնօրինակը նկարահանվել է 2025 թվականի մայիսի 30-ին, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գյումրու «Զանգակ» մանկապարտեզ․ այնտեղ երեխաների հետ շփման ընթացքում Փաշինյանը ողջագուրվում է լացող երեխայի հետ, և չի հարվածում նրան, ինչպես պատկերված է ԱԲ-ով խմբագրված տեսանյութում։
Փաստացի, Կրեմլի բոտերի ցանցը հերթական կեղծ արշավն է իրականացրել Փաշինյանի դեմ։
Հատկանշական է, որ X-ի հաշիվների համապատասխան հրապարակումների մեկնաբանությունների տիրույթում առաջին անգամ հայտնվել են հայալեզու մեկնաբանություններ, որոնք նույնպես արվել են բոտերի կողմից, համակարգված ու նույն ժամանակի մեջ։
Փաշինյանին քննադատող մեկնաբանությունները նույնաբովանդակ են, և միևնույն նախադասությունը տեղադրվել է բոտային տարբեր հաշիվների կողմից։
Այսպիսով, Կրեմլի կողմից իրականացվող ապատեղեկատվական արշավի շրջանակում բոտային հաշիվները տարածել են հերթական կեղծիքը Փաշինյանի մասին, ինչպես նաև համաժամանակյա տեղադրել հայալեզու մեկնաբանություններ։
Նանե Մանասյան
The post Կրեմլի բոտերի ցանցը նոր կեղծ տեսանյութ է տարածում․ Փաշինյանը երեխայի չի հարվածել appeared first on FIP.AM.