Բայրամովը կմեկնի Մոսկվա


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսին կայցելի Մոսկվա՝ հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը:


«Պետությունների ղեկավարների մակարդակով երկխոսության հետ մեկտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում՝ հուլիսին, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ ռուսական կողմի հրավերով աշխատանքային այցով Մոսկվա այցելելու վերաբերյալ»,- ասել է դիվանագետը:


Նա հավելել է, որ դա լինելու է կարևոր իրադարձություն, երկկողմ հարաբերությունների կարևոր հանգրվան:

Դիտումների քանակ5

Leave a comment