https://arm.sputniknews.ru/20260604/banaky-dzez-hamar-bant-che-edmvon-maruqjany-datapartel-e-ishkhanutjany-ev-dimel-gsh-petin-103016771.html
Բանակը ձեզ համար բանտ չէ. Էդմոն Մարուքյանը դատապարտել է իշխանությանը և դիմել ԳՇ պետին
Բանակը ձեզ համար բանտ չէ. Էդմոն Մարուքյանը դատապարտել է իշխանությանը և դիմել ԳՇ պետին
Sputnik Արմենիա
Էդմոն Մարուքյանը Էդվարդ Ասրյանին մեկ ժամ է տվել, որպեսզի օդանավակայանից դուրս բերի ռազմական ոստիկանության աշխատակիցներին։ 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T17:45+0400
2026-06-04T17:45+0400
2026-06-04T18:59+0400
հայաստան
էդմոն մարուքյան
վարժական հավաք
ռուսաստան
«զվարթնոց» օդանավակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101864847_0:84:1600:984_1920x0_80_0_0_f8afe4cdc7d6b92db6db98a78bbd3770.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը դատապարտել է իշխանությանը այն հաղորդագրություններից հետո, որ արտերկրից (հիմնականում Ռուսաստանից) ժամանող քաղաքացիներին ուղարկում են պահեստազորայինների հավաքներին։ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Տարոն Չախոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ «Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքների, իսկ ովքեր կհրաժարվեն, կենթարկվեն քրեական պատասխանատվության»: Առավոտյան լուր տարածվեց, որ սահմանային անցակետը հատելիս ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները տղամարդկանց 25-օրյա վարժանքների մասնակցելու ծանուցումներ են տալիս։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով այս լուրերին, հայտարարեց, որ եթե ՀՀ ժամանողը զինապարտ է, ապա հայրենիքի հանդեպ պարտք ունի: Լրագրողի հարցին, թե արդյոք ասվածը վերաբերում է միայն ՌԴ-ից ժամանողներին, Պապիկյանն ասաց, որ խոսքը ոչ միայն Ռուսաստանի մասին է, այլև Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների:Քաղաքական գործիչը ծիծաղելի է անվանել պաշտպանության նախարարի հայտարարություններն այն մասին, որ օդանավակայանում հերթապահող ռազմական ոստիկանները զբաղված են օպերատիվ աշխատանքով և բանակում ծառայությունից խուսափած անձանց հայտնաբերմամբ:Մարուքյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին մեկ ժամ է տվել, որպեսզի օդանավակայանից դուրս բերի ռազմական ոստիկանության աշխատակիցներին։ Նա չի նշել, թե մեկ ժամ հետո ինչ քայլեր է ձեռնարկելու։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/07/101864847_89:0:1512:1067_1920x0_80_0_0_07db0f78f0b7deebf6687bba01c45580.jpg.webp
հայաստան, էդմոն մարուքյան, վարժական հավաք, ռուսաստան, «զվարթնոց» օդանավակայան
հայաստան, էդմոն մարուքյան, վարժական հավաք, ռուսաստան, «զվարթնոց» օդանավակայան
Էդմոն Մարուքյանը Էդվարդ Ասրյանին մեկ ժամ է տվել, որպեսզի օդանավակայանից դուրս բերի ռազմական ոստիկանության աշխատակիցներին։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը դատապարտել է իշխանությանը այն հաղորդագրություններից հետո, որ արտերկրից (հիմնականում Ռուսաստանից) ժամանող քաղաքացիներին ուղարկում են պահեստազորայինների հավաքներին։
««Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ժամանած տղամարդկանց 25–օրյա վարժանքների ծանուցագրեր տալով` բանակը համարում են պատժի միջոց և զորահանդեսի իրենց PR-ը ջուրն են լցնում։ Բա ասում էիք` թող գան, մեկ է` մեզ են ընտրելու։ Երբ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարում է, որ Հայաստան եկողներին պետք է տանենք վարժական հավաքների, այդ մարդկանց զրկում են ընտրելու իրենց իրավունքից։ Միգուցե նրանք պարզապես զբոսաշրջիկներ են: Քանի՞ չվերթ Է ժամանում հիմա: Նույնքան միշտ ժամանել է։ Ի՞նչ եք ուզում դրանով ասել: Որ բանակը մարդկանց պատժելու տե՞ղ է»,- ասել է Մարուքյանը սոցիալական ցանցի ուղիղ եթերում՝ դիմելով Հայաստանի ղեկավարությանը։
Քաղաքական գործիչը ծիծաղելի է անվանել պաշտպանության նախարարի հայտարարություններն այն մասին, որ օդանավակայանում հերթապահող ռազմական ոստիկանները զբաղված են օպերատիվ աշխատանքով և բանակում ծառայությունից խուսափած անձանց հայտնաբերմամբ:
Մարուքյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին մեկ ժամ է տվել, որպեսզի օդանավակայանից դուրս բերի ռազմական ոստիկանության աշխատակիցներին։ Նա չի նշել, թե մեկ ժամ հետո ինչ քայլեր է ձեռնարկելու։