ՌԴ–ն նախկինի պես պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին և Բաքվին. Գալուզին

https://arm.sputniknews.ru/20260604/rdn-nakhkini-pes-patrast-e-hartak-tramadrel-erevanin-ev-baqvin-galuzin-103014163.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1e/95266623_90:0:1511:1066_1920x0_80_0_0_c12e3564941e2a848557f152202ed051.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, միխայիլ գալուզին, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղության պայմանագիր, եռակողմ հայտարարություն, «3+3» ձևաչափ

ռուսաստան, միխայիլ գալուզին, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ադրբեջան, հայ-ադրբեջանական, խաղաղության պայմանագիր, եռակողմ հայտարարություն, «3+3» ձևաչափ

Բաժանորդագրվել

Գալուզինն ընդգծել է, որ Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված՝ Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին:

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում։

«Ինչպես նախկինում, հիմա էլ պատրաստ ենք աջակցել Երևանին և Բաքվին տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման, մարդասիրական հարցերի լուծման գործում, խաղաղության պայմանագրի ստորագրման համար նախապատրաստել ու տրամադրել ռուսական հարթակ»,- նշել է դիվանագետը:

Գալուզինն ընդգծել է, որ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ձեռք բերած եռակողմ պայմանավորվածությունների համաձայն` Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված ջանքերին։

Վաշինգտոնյան փաստաթուղթը նոյեմբերի 9–ի փաստաթղթի հետ գրեթե նույնաբովանդակ է. Քոչարյան

ՌԴ փոխարտգործնախարարը նաև նշել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափի զգալի ներուժը:

Նրա խոսքով` այդ հարթակը կոչված է նպաստելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը հենց Հարավային Կովկասի պետությունների և նրանց հարևանների ուժերով՝ առանց արտաքին միջամտության:

Leave a comment