Բագրատ Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է, նա տնային կալանքում կլինի. Դատախազությունը կբողոքարկի


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի: Այս մասին 1lurer.am-ին տեղեկացրեց Հակակոռուպցիոն դատարանների խոսնակ Արմինե Նովրուզյանը:


Ի պատասխան 1lurer.am-ի հարցման՝ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք կներկայացվի:


Հիշեցնենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Դիտումների քանակ12

Leave a comment