Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսին կայցելի Մոսկվա՝ հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը։
«Պետությունների ղեկավարների մակարդակով երկխոսության հետ մեկտեղ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մոտ ապագայում՝ հուլիսին, ռուսական կողմի հրավերով աշխատանքային այց կկատարի Մոսկվա»,- ասել է նա:
«Սա կլինի կարևոր իրադարձություն, կարևոր հանգրվան մեր հարաբերություններում»,- հավելել է դեսպանը։