Sputnik Արմենիա. «Իսկ ի՞նչ կասեն մեր երկրի դեմ 35,000 պատժամիջոցի մասին», – այսպես է արձագանքել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողի հարցին, թե ինչու է Մոսկվան միայն «մտրակը» կիրառում Երևանի նկատմամբ՝ մոռանալով «գազարի» մասին։
Զախարովան հիշեցրել է Ռուսաստանի կողմից Երևանին ցուցաբերված աջակցությունը տարբեր ոլորտներում՝ էներգետիկա, մշակույթ, մարդասիրական կապեր և այլն։
Ինչ վերաբերում է վերջին շրջանում կիրառված սահմանափակումներին, նա նշել է, որ բոլորն ուղեկցվել են համապատասխան մեկնաբանություններով, իսկ Հայաստանի ապագա ծրագրերի մասին հարցադրում անելը նորմալ երևույթ է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: