Ուրախ կլինեի մի օր տեսնել, որ ՀՀ ղեկավարը համարձակ, հայրենասեր կին է. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)

Ի՞նչն է խանգարում կանանց ակտիվ մասնակցել հասարակական և քաղաքական կյանքին. «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտնեց՝ զարմացած ու հիացած է ԱԺ ընդդիմադիր կին գործիչներով, կին լրագրողներով, իրենց թիմի կին անդամներով։

«Տեսնում եմ հայ կանանց պոտենցիալը, և ամեն ինչ անելու ենք, որ իրենք ավելի զարգանան, համարձակ և ուժեղ դառնան, որովհետև կանայք, ըստ իս, ավելի ճիշտ են տեսնում՝ ինչ է հարկավոր հայ երեխային, երիտասարդին, հայ մարդուն»,-ասաց Կարապետյանը։

Հավելեց՝ հարցազրույցներից մեկի ընթացքում հայտարարել է՝ ուրախ կլիներ մի օր տեսնել, որ ՀՀ ղեկավարը համարձակ, հայրենասեր կին է։

 

 

Leave a comment