https://arm.sputniknews.ru/20260205/kvoghmern-abu-dabium-qnnarkel-en-kraki-dadarecman-ughinery-uitkvof-98477522.html
Կողմերն Աբու Դաբիում քննարկել են կրակի դադարեցման ուղիները. Ուիտկոֆ
Կողմերն Աբու Դաբիում քննարկել են կրակի դադարեցման ուղիները. Ուիտկոֆ
Sputnik Արմենիա
Պատվիրակությունները պայմանավորվել են վերադառնալ իրենց մայրաքաղաքներ և առաջիկա շաբաթներին շարունակել եռակողմ քննարկումները։ 05.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-05T22:20+0400
2026-02-05T22:20+0400
2026-02-05T22:20+0400
սթիվեն ուիտկոֆ
բանակցություն
ուկրաինա
աբու դաբի
ռուսաստան
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/17/86071837_0:83:1600:983_1920x0_80_0_0_0e165b6bc0df54a5d68e5a7309905a21.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում և ուղղված են եղել խաղաղության հաստատմանը։Նրա խոսքով՝ բանակցությունների մասնակիցները քննարկել են հրադադարի իրագործման ուղիները և ռազմական գործողությունների դադարեցման մշտադիտարկման հարցերը։«Երկու օրվա ընթացքում պատվիրակությունները լայնածավալ և համապարփակ քննարկումներ են անցկացրել դեռևս չլուծված հարցերի շուրջ, ներառյալ կրակի դադարեցման ռեժիմի իրականացման եղանակները և ռազմական գործողությունների դադարեցման մշտադիտարկման մեխանիզմները»,-գրել է Ուիտկոֆը։Նա հավելել է, որ հենց Աբու Դաբիում է ձեռք բերվել գերիների փոխանակման պայմանավորվածությունը, որը տեղի է ունեցել փետրվարի 5-ին։ Ուիտկոֆը նշել է, որ սա վերջին հինգ ամսվա ընթացքում առաջին փոխանակումն էր։Աբու Դաբիում փետրվարի 4-5-ը կայացել է Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ խմբի շրջանակներում։ Առաջին փուլն անցկացվել էր հունվարի 23-24-ին Աբու Դաբիում. երկուսն էլ անցել են փակ ձևաչափով՝ առանց մամուլի ներկայացուցիչների։ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆը ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են ռազմագերիների փոխանակման մասին, և բանակցությունները մանրամասն և արդյունավետ էր որակել:
ուկրաինա
աբու դաբի
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/17/86071837_90:0:1511:1066_1920x0_80_0_0_5c6d47b924e5154a7378dae66d16f254.jpg.webp
սթիվեն ուիտկոֆ, բանակցություն, ուկրաինա, աբու դաբի, ռուսաստան, ամն
սթիվեն ուիտկոֆ, բանակցություն, ուկրաինա, աբու դաբի, ռուսաստան, ամն
Պատվիրակությունները պայմանավորվել են վերադառնալ իրենց մայրաքաղաքներ և առաջիկա շաբաթներին շարունակել եռակողմ քննարկումները։
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում և ուղղված են եղել խաղաղության հաստատմանը։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության պատվիրակություններն Աբու Դաբիում անցկացրել են երկրորդ եռակողմ հանդիպումը՝ նպատակ ունենալով առաջ մղել Ուկրաինայում պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերը։ Բանակցությունները կառուցողական բնույթ են կրել և կենտրոնացած են եղել տևական խաղաղության համար պայմանների ստեղծման վրա»,- X սոցիալական ցանցում ասված է Ուիտկոֆի հրապարակած հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ բանակցությունների մասնակիցները քննարկել են հրադադարի իրագործման ուղիները և ռազմական գործողությունների դադարեցման մշտադիտարկման հարցերը։
«Երկու օրվա ընթացքում պատվիրակությունները լայնածավալ և համապարփակ քննարկումներ են անցկացրել դեռևս չլուծված հարցերի շուրջ, ներառյալ կրակի դադարեցման ռեժիմի իրականացման եղանակները և ռազմական գործողությունների դադարեցման մշտադիտարկման մեխանիզմները»,-գրել է Ուիտկոֆը։
Նա հավելել է, որ հենց Աբու Դաբիում է ձեռք բերվել գերիների փոխանակման պայմանավորվածությունը, որը տեղի է ունեցել փետրվարի 5-ին։ Ուիտկոֆը նշել է, որ սա վերջին հինգ ամսվա ընթացքում առաջին փոխանակումն էր։
Պատվիրակությունները պայմանավորվել են վերադառնալ իրենց մայրաքաղաքներ և առաջիկա շաբաթներին շարունակել եռակողմ քննարկումները։
Աբու Դաբիում փետրվարի 4-5-ը կայացել է Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ խմբի շրջանակներում։ Առաջին փուլն անցկացվել էր հունվարի 23-24-ին Աբու Դաբիում. երկուսն էլ անցել են փակ ձևաչափով՝ առանց մամուլի ներկայացուցիչների։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆը ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են ռազմագերիների փոխանակման մասին, և բանակցությունները մանրամասն և արդյունավետ էր որակել: