Կողմերն Աբու Դաբիում քննարկել են կրակի դադարեցման ուղիները. Ուիտկոֆ

https://arm.sputniknews.ru/20260205/kvoghmern-abu-dabium-qnnarkel-en-kraki-dadarecman-ughinery-uitkvof-98477522.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/17/86071837_90:0:1511:1066_1920x0_80_0_0_5c6d47b924e5154a7378dae66d16f254.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սթիվեն ուիտկոֆ, բանակցություն, ուկրաինա, աբու դաբի, ռուսաստան, ամն

սթիվեն ուիտկոֆ, բանակցություն, ուկրաինա, աբու դաբի, ռուսաստան, ամն

Բաժանորդագրվել

Պատվիրակությունները պայմանավորվել են վերադառնալ իրենց մայրաքաղաքներ և առաջիկա շաբաթներին շարունակել եռակողմ քննարկումները։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում և ուղղված են եղել խաղաղության հաստատմանը։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության պատվիրակություններն Աբու Դաբիում անցկացրել են երկրորդ եռակողմ հանդիպումը՝ նպատակ ունենալով առաջ մղել Ուկրաինայում պատերազմի դադարեցմանն ուղղված ջանքերը։ Բանակցությունները կառուցողական բնույթ են կրել և կենտրոնացած են եղել տևական խաղաղության համար պայմանների ստեղծման վրա»,- X սոցիալական ցանցում ասված է Ուիտկոֆի հրապարակած հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ բանակցությունների մասնակիցները քննարկել են հրադադարի իրագործման ուղիները և ռազմական գործողությունների դադարեցման մշտադիտարկման հարցերը։

«Երկու օրվա ընթացքում պատվիրակությունները լայնածավալ և համապարփակ քննարկումներ են անցկացրել դեռևս չլուծված հարցերի շուրջ, ներառյալ կրակի դադարեցման ռեժիմի իրականացման եղանակները և ռազմական գործողությունների դադարեցման մշտադիտարկման մեխանիզմները»,-գրել է Ուիտկոֆը։

Նա հավելել է, որ հենց Աբու Դաբիում է ձեռք բերվել գերիների փոխանակման պայմանավորվածությունը, որը տեղի է ունեցել փետրվարի 5-ին։ Ուիտկոֆը նշել է, որ սա վերջին հինգ ամսվա ընթացքում առաջին փոխանակումն էր։

Պատվիրակությունները պայմանավորվել են վերադառնալ իրենց մայրաքաղաքներ և առաջիկա շաբաթներին շարունակել եռակողմ քննարկումները։

Աբու Դաբիում փետրվարի 4-5-ը կայացել է Ուկրաինայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ խմբի շրջանակներում։ Առաջին փուլն անցկացվել էր հունվարի 23-24-ին Աբու Դաբիում. երկուսն էլ անցել են փակ ձևաչափով՝ առանց մամուլի ներկայացուցիչների։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիտկոֆը ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են ռազմագերիների փոխանակման մասին, և բանակցությունները մանրամասն և արդյունավետ էր որակել:

Leave a comment