Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստաբը առաջարկել է քննարկել ԵՄ-ն 27-ից ընդլայնելու, այլ եվրոպական և ոչ եվրոպական երկրներ, այդ թվում՝ Կանադան, ներառելու հարցը։
«Այժմ մենք պետք է մտածենք լայն և աշխարհագրական առումով։ Մենք պետք է ընդլայնվենք, կամ գոնե ստեղծենք անդամակցության մեխանիզմներ, որոնք բավականաչափ ճկուն կլինեն՝ ընդհանուր առմամբ 40 եվրոպական կամ նույնիսկ ոչ եվրոպական երկրներ ընդգրկելու համար», – ասել է նա՝ ելույթ ունենալով Ֆինլանդիայում էներգետիկայի վերաբերյալ համաժողովում։
Ստաբը նշել է, որ ԵՄ ընդլայնման «հնարավորությունների պատուհանը բավականին կարճ է», քանի որ Ուկրաինայի հակամարտության ավարտից և ԱՄՆ վարչակազմի հնարավոր փոփոխությունից հետո «մարդիկ կհեռանան գազի ոտնակից և կսկսեն խոսել այլ բաների մասին»։
Խոսելով ԵՄ նոր անդամների մասին՝ Ֆինլանդիայի նախագահը առանձնացրել է Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Իսլանդիան և Արևմտյան Բալկաններն ու դրանք անվանել «Եվրոպայի ամենաթեժ կետը»։
«Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ներառման հնարավորությունը քննարկելուց հետո, ԵՄ երկրները պետք է լրջորեն քննարկեն Թուրքիայի հարցը», – նշել է Ստաբը։
«Կանադան նույնպես պետք է դիտարկել որպես մեկ այլ տարբերակ, հատկապես հաշվի առնելով ԱՄՆ կառավարության գաղափարը՝ այն դարձնել ԱՄՆ 51-րդ նահանգը։ Հրաշալի չէ՞ր լինի, եթե Կանադան դառնար Եվրամիության 28-րդ նահանգը, այլ ոչ թե ԱՄՆ 51-րդ նահանգը», – ընդգծել է նախագահը։
Ընդհանուր առմամբ, ըստ քաղաքական գործչի, ԵՄ երկրները, եթե ցանկանում են իրենց իշխանությունը ցուցադրել աշխարհում, պետք է «սկսեն մեծ մտածել»։ «Բայց ո՞վ կանի դա, չգիտեմ», – հավելել է Ստաբը։