https://arm.sputniknews.ru/20260604/ajs-tarva-arajin-ereq-amisnerin-rd-ashkhatelu-e-meknel-aveli-qan-40-hazar-hh-qaghaqaci-102995355.html
Այս տարվա առաջին երեք ամիսներին ՌԴ աշխատելու է մեկնել ավելի քան 40 հազար ՀՀ քաղաքացի
Այս տարվա առաջին երեք ամիսներին ՌԴ աշխատելու է մեկնել ավելի քան 40 հազար ՀՀ քաղաքացի
Sputnik Արմենիա
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը մոտ 45,5 հազար է կազմել։ 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T12:29+0400
2026-06-04T12:29+0400
2026-06-04T12:29+0400
ռուսաստան
հայաստան
այցելություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404788_0:151:1600:1051_1920x0_80_0_0_de177b41ba8d9d83a7fba5cb491e92dc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին Ռուսաստան աշխատանքի նպատակով մոտ 42,4 հազար ՀՀ քաղաքացի է մուտք գործել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով վիճակագրական տվյալներին։Գործակալության տվյալներով՝ անցյալ տարվա առաջին երեք ամիսներին այս ցուցանիշը մոտ 45,5 հազար էր։Վիճակագրության համաձայն՝ մասնավոր այցով Ռուսաստան է ժամանել մոտ 50,7 հազար ՀՀ քաղաքացի, 3,2 հազարը որպես այցի նպատակ նշել են ուսումը, 1 568-ը՝ զբոսաշրջությունը, 1 308-ն էլ՝ գործնական նպատակներով։ Եվս 12 289 մարդ մուտք է գործել որպես սպասարկող անձնակազմ, իսկ 1 311 ՀՀ քաղաքացիներ տարանցում են իրականացրել Ռուսաստանով։ՀՀ քաղաքացիների մեծ մասը՝ 69 761 մարդ, Ռուսաստան է ժամանել ինքնաթիռով։ 39 857 մարդ մուտք է գործել ավտոմոբիլային ճանապարհով, 3 054 մարդ սահմանը հատել է ոտքով, 68 մարդ էլ` գնացքով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95404788_0:1:1600:1201_1920x0_80_0_0_5b993e93a3c7a6e2687d5196a2d23db4.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, հայաստան, այցելություն
ռուսաստան, հայաստան, այցելություն
Բաժանորդագրվել
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը մոտ 45,5 հազար է կազմել։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին Ռուսաստան աշխատանքի նպատակով մոտ 42,4 հազար ՀՀ քաղաքացի է մուտք գործել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով վիճակագրական տվյալներին։
Գործակալության տվյալներով՝ անցյալ տարվա առաջին երեք ամիսներին այս ցուցանիշը մոտ 45,5 հազար էր։
Ընդհանուր առմամբ, 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին Ռուսաստան է մուտք գործել 112 741 ՀՀ քաղաքացի։ Մեկ տարի առաջ այս ցուցանիշը կազմել է 125 143 մարդ։
Վիճակագրության համաձայն՝ մասնավոր այցով Ռուսաստան է ժամանել մոտ 50,7 հազար ՀՀ քաղաքացի, 3,2 հազարը որպես այցի նպատակ նշել են ուսումը, 1 568-ը՝ զբոսաշրջությունը, 1 308-ն էլ՝ գործնական նպատակներով։ Եվս 12 289 մարդ մուտք է գործել որպես սպասարկող անձնակազմ, իսկ 1 311 ՀՀ քաղաքացիներ տարանցում են իրականացրել Ռուսաստանով։
ՀՀ քաղաքացիների մեծ մասը՝ 69 761 մարդ, Ռուսաստան է ժամանել ինքնաթիռով։ 39 857 մարդ մուտք է գործել ավտոմոբիլային ճանապարհով, 3 054 մարդ սահմանը հատել է ոտքով, 68 մարդ էլ` գնացքով։