Այս տարվա առաջին երեք ամիսներին ՌԴ աշխատելու է մեկնել ավելի քան 40 հազար ՀՀ քաղաքացի

Բաժանորդագրվել

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը մոտ 45,5 հազար է կազմել։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին Ռուսաստան աշխատանքի նպատակով մոտ 42,4 հազար ՀՀ քաղաքացի է մուտք գործել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով վիճակագրական տվյալներին։

Գործակալության տվյալներով՝ անցյալ տարվա առաջին երեք ամիսներին այս ցուցանիշը մոտ 45,5 հազար էր։

Ընդհանուր առմամբ, 2026 թվականի հունվար-մարտ ամիսներին Ռուսաստան է մուտք գործել 112 741 ՀՀ քաղաքացի։ Մեկ տարի առաջ այս ցուցանիշը կազմել է 125 143 մարդ։

Վիճակագրության համաձայն՝ մասնավոր այցով Ռուսաստան է ժամանել մոտ 50,7 հազար ՀՀ քաղաքացի, 3,2 հազարը որպես այցի նպատակ նշել են ուսումը, 1 568-ը՝ զբոսաշրջությունը, 1 308-ն էլ՝ գործնական նպատակներով։ Եվս 12 289 մարդ մուտք է գործել որպես սպասարկող անձնակազմ, իսկ 1 311 ՀՀ քաղաքացիներ տարանցում են իրականացրել Ռուսաստանով։

ՀՀ քաղաքացիների մեծ մասը՝ 69 761 մարդ, Ռուսաստան է ժամանել ինքնաթիռով։ 39 857 մարդ մուտք է գործել ավտոմոբիլային ճանապարհով, 3 054 մարդ սահմանը հատել է ոտքով, 68 մարդ էլ` գնացքով։

Leave a comment