ԱՄՆ-ի հում նավթի և նավթամթերքի ընդհանուր պաշարները նախորդ շաբաթ նվազել են 10,6 միլիոն բարելով՝ հասնելով 1,57 միլիարդ բարելի, ինչը ամենացածր ցուցանիշն է 2004 թվականից ի վեր։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Փորձագետների գնահատմամբ՝ Թրամփի վարչակազմը ստիպված սպառում է ռազմավարական պահուստները՝ Իրանի հետ պատերազմի ֆոնին գների կտրուկ արժևորումը զսպելու համար։ ԱՄՆ-ն այժմ հանդես է գալիս որպես համաշխարհային շուկայի կայունացնող բուֆեր՝ փակելով Մերձավոր Արևելքից մատակարարումների կորուստը։
Rapidan Energy Group-ի նախագահ Բոբ Մաքնալին արդեն զգուշացրել է, որ եթե Հորմուզի նեղուցով նավագնացությունը չվերականգնվի, ապա այս ամառ նավթի գինը կարող է հասնել 200 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, ինչը սպառնում է ճգնաժամի տարածմամբ համաշխարհային ֆինանսական համակարգում։