Արցախցիներն արդեն 600 դիմում են ուղարկել ՄԻԵԴ. Արտակ Բեգլարյան

Բաժանորդագրվել

Դիմումների հարցում «Արցախ միությանն» օգնում է ևս 2 կազմակերպություն ու ամեն ինչ արվում է անվճար հիմունքներով։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Արցախցիները Մարդու իրավունքները եվրոպական դատարան 600 դիմում են ուղարկել։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Այս գործընթացը շարունակական է լինելու։ «Արցախ միությունը» հիմա էլ դիմումներ է ընդունում «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի, Արցախի ՄԻՊ-ի և «Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի» հետ համագործակցությամբ։ Դիմումները վերաբերում են արցախցիների առաջնահերթորեն գույքային պահանջներին՝ Ադրբեջանի կողմից Արցախի բնակիչների սեփականության (բնակարան, տուն, հողամաս և այլն) բռնազավթման հիմքով։ Դա էլ փոխկապակցված է վերադարձի և այլ իրավունքների հետ»,– հայտնել է Բեգլարյանը։

ՄԻԵԴ դիմել ցանկանալու դեպքում անձինք կարող են լրացնել համապատասխան թերթիկը, ապա կապվել իրենց կամ գործընկերներից մեկի հետ։ Բեգլարյանը նշել է, որ այս ծառայությունն անվճար է։

Leave a comment