Ինչո՞ւ են նոր միջոցներ կիրառվում հայկական արտադրանքի նկատմամբ. ՌԴ փոխվարչապետի պատասխանը

https://arm.sputniknews.ru/20260604/inchu-en-nvor-mijvocner-kirarvum-hajkakan-artadranqi-nkatmamb-rd-pvokhvarchapeti-pataskhany-102994467.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1b/100301029_171:0:2902:2048_1920x0_80_0_0_5fde3e119cadce7fbb868105e9d29598.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ալեքսեյ օվերչուկ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ծաղիկ, բերք, ստուգումներ, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն

ալեքսեյ օվերչուկ, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, ծաղիկ, բերք, ստուգումներ, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն

Բաժանորդագրվել

ՌԴ փոխվարչապետի խոսքով՝ նոր բերքի հետ կապված նորմալ աշխատանք է ընթանում։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայկական ներմուծման դեմ նոր հնարավոր միջոցառումները կախված կլինեն այն բանից` արտադրանքում սպառողների համար պոտենցիալ վտանգ ներկայացնող որևէ բան կհայտնաբերվի՞, թե՞ ոչ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Եթե ինչ-որ բան հայտնաբերեն, ապա գործողություններ կձեռնարկեն, եթե ոչ` ապա չեն ձեռնարկի», – Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում գործակալության հետ զրույցում ասել է նա։

Հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառած միջոցները նա նորմալ գործընթաց է անվանել. նոր արտադրանքը պետք է ստուգվի։

«Մենք ընդհանրապես որևէ սահմանափակում չենք մտցնում հայկական ներմուծման համար։ Բնականոն աշխատանք է տարվում՝ կապված այն բանի հետ, որ նոր բերք է այժմ գալիս, նոր արտադրանք կա, և, բնականաբար, աշխատանքի ընթացքում ինչ-որ բաներ են առաջանում։ Սա պարբերաբար տեղի է ունենում։ Մենք սովորական աշխատանք ենք տանում», – ասել է ՌԴ փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ նոր բերքը ստուգվում է նաև սպառողների համար սպառնալիքների առկայության առումով։

«Մենք պետք է պաշտպանենք մեր սպառողներին Ռուսաստանում։ Նոր բերք է հասել, պետք է ստուգենք, թե ինչ է բերվում մեզ մոտ՝ կա՞ն արդյոք վնասատուներ կամ հիվանդություններ, ինչը կարող է սպառնալիք ներկայացնել և՛ սպառողների, և՛ մեր արտադրության համար։ Ակնհայտ է, որ ինչ-որ բան հայտնաբերվել է», – նշել է փոխվարչապետը։

Leave a comment