ՌԴ-ն ընդհանրապես որևէ սահմանափակում չի մտցնում հայկական ներմուծման համար. դա սովորական, նորմալ գործընթաց է. Օվերչուկ


Հայաստանից արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի ձեռնարկած միջոցները նորմալ գործընթաց են, պետք է ստուգել նոր արտադրանքը՝ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:


«Մենք ընդհանրապես որևէ սահմանափակում չենք մտցնում հայկական ներմուծման համար։ Դա սովորական, նորմալ աշխատանք է՝ կապված այն բանի հետ, որ հիմա նոր բերք է ստացվել, նոր արտադրանք է ստացվել, բնականաբար, աշխատանքի ընթացքում ինչ-որ բան է հայտնաբերվում: Դա տեղի է ունենում պարբերաբար»,- ասել է Օվերչուկը, հավելել, որ ցանկանում են պաշտպանել Ռուսաստանում սպառողներին:


Միևնույն ժամանակ, նա անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, նշել. «Եթե Երևանը կարծում է, որ ԵՄ-ում իրեն ավելի լավ ու հարմար կլինի, քան ԵԱՏՄ-ում, նա կարող է նման ընտրություն կատարել, բայց ոչ մեր հաշվին»:

Դիտումների քանակ1

Leave a comment