Մի 4 տարի առաջ ոչինչ չկար, իհարկե գոհ եմ․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

03.06.2026 | 16:10

«Մի չորս տարի առաջ ոչ մի բան չկար, բայց անընդհատ զարգանում ա։ Էդ նույն տղաները պատերազմից հետո իրենց միջոցներով էս ամենը ստեղծել են»,- RISE Powered by Silicon Mountains 2026 ցուցահանդեսին Factor TV-ի հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Բոլորը նվիրումով արել են էն, ինչը մենք հիմա տեսնում ենք, ու իրոք հպարտանում ենք»,- հավելեց Քոչարյանը։

Հարցին՝ արդյոք ներկայացված տեխնիկան կարող է կիրառվել ՀՀ զինված ուժերում, Քոչարյանը նշեց, որ առանց փորձարկումների դա հնարավոր չէ։

«Անպայման պետք է փորձաշրջանը անցնի, ընդ որում, Գլխավոր շտաբը դա պլանավորում և իրականացնում է։ Առանց դրա հնարավոր չէ»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ փորձարկումները կարևոր են որակի գնահատման համար։

Ի դեպ, ցուցադրված տեխիկնայի մի մասն արդեն օգտագործվում է ՀՀ բանակում և ցուցադրվել է մայիսի 28-ի շքերթում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment