«Խիստ դատապարտելի են ՔՊ–ի կողմնակիցների կողմից Մասիսում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ու Արթիկում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների քարոզարշավի խոչընդոտման ու բռնության գործադրման դեպքերը». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Խիստ դատապարտելի են ՔՊ–ի կողմնակիցների կողմից Մասիսում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ու Արթիկում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների քարոզարշավի խոչընդոտման ու բռնության գործադրման դեպքերը։

Նշված արարքները ակհայտորեն հանդիսանում են ՀՀ ՔՕ 211–րդ հոդվածով նախատեսված հանցանքներ, դրանք կատարող անձինք պետք է օր առաջ հայտնաբերվեն, մեկուսացվեն ու դատարանի առաջ կանգնեցվեն։

«Անկախ դիտորդը» հետևողական է լինելու այս հարցում։ Բռնություն գործադրողները քաղաքականությունից պետք է տեղափոխվեն քրեակատարողական հիմնարկներ։

Պահանջում ենք ոստիկանությանը պատշաճ ներկայություն ապահովել բոլոր ուժերի քարոզարշավներին՝ նման միջադեպերը կանխելու համար։

Ուզում եմ նաև բոլոր ուժերին հիշեցնել, որ ընտրությունները մի քանի օրից ավարտվելու են, իսկ մենք, բոլորով, շարունակելու ենք իրար կողք–կողքի ապրել։ Պետք չի թշնամանալ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment