Հ1-ի բանավեճին մասնակցած Բերբերյանը ՔՊ-ական Թորոսյանի կա՞դրն է

Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կազմակերպված մեծ բանավեճին մասնակցած «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախընտրական ցուցակից ՝ Արթուր Բերբերյանը Irakanum.am-ի տեղեկություններով ՔՊ-ական Արսեն Թորոսյանի մտերիմներից է։

Բերբերյանը մինչ «ընդդիմադիր» դառնալը եղել է «Այրվածքաբանության ազգային կենտրոնի» տնօրենը, իսկ այդ պաշտոնում նշանակվել է բացառապես Թորոսյանի «դաբրոյով»։ Ու չնայած այն հանգամանքին, որ Արթուր Բերբերյանը տնօրեն չէ, բայց Թորոսյանի հետ կապը ըստ տեղեկությունների պահպանում է։

Մեզ ասացին, որ հենց իշխանական գծի մեջ լինելու հանգամանքով էլ պայմանավորված էր, որ Բերբերյանը կոշտ քննադատություններ չէր հնչեցնում իշխանության և նրա սատելիտ կուսակցությունների ներկայացուցիչների հասցեին։

Նշենք, որ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավարը Սուրեն Պետրոսյանն է։

Ավելի ուշ մեզ հետ զրույցում Արթուր Բերբերյանը հայտնեց, որ ընդամենը ճանաչում է Արսեն Թորոսյանին, նրա մտերիմը չէ, և առավել ևս չի կիսում Թորոսյանի քաղաքական հայացքները։ Բերբերյանը նաև հայտնեց, որ հանդիսանում է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության գաղափարները, դրանով պայմանավորված էլ մեկ տարի առաջ համալրել է այդ կուսակցության շարքերը, հրավիրելով ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ իրենց կուսակցությունը բազմիցս հայտարարել է, որ չի կիսում ոչ նախկին, ոչ գործող իշխանության տեսակետները և բացառում է վերջիններիս հետ որեւէ համագործակցություն։ 

Leave a comment