https://arm.sputniknews.ru/20260603/16-or-hacadul-anvogh-artur-osipjany-ugherdz-e-pvokhancel-nubarashen-qkhic-102984324.html
16 օր հացադուլ անող Արթուր Օսիպյանը ուղերձ է փոխանցել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից
16 օր հացադուլ անող Արթուր Օսիպյանը ուղերձ է փոխանցել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից
Sputnik Արմենիա
Օսիպյանը պնդում է, որ իր ունեցած տեղեկությունների բարձրաձայնումը կարող է քաղաքական մահ հանդիսանալ Նիկոլ Փաշինյանի համար։ 03.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-03T23:38+0400
2026-06-03T23:38+0400
2026-06-03T23:38+0400
հայաստան
արթուր օսիպյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102425723_0:20:1280:740_1920x0_80_0_0_f2c90d46e4281f15dc0a521412bbc67a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որն արդեն 13–րդ օրն է, ինչ հացադուլ է անում, ուղերձ է փոխանցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Ուղերձը հրապարակել է փաստաբան Ռոման Երիցյանը։Երիցյանը նշել է, որ Օսիպյանը հացադուլից դուրս գալ չի պատրաստվում, քանի դեռ հրապարակային ներողություն չի ստացել Նիկոլ Փաշինյանից։Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվեց Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Մինչ այդ նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք` բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102425723_134:0:1146:759_1920x0_80_0_0_5c7ea7fcb26077fa939fd72d329b17e2.jpg.webp
հայաստան, արթուր օսիպյան, նիկոլ փաշինյան
հայաստան, արթուր օսիպյան, նիկոլ փաշինյան
Օսիպյանը պնդում է, որ իր ունեցած տեղեկությունների բարձրաձայնումը կարող է քաղաքական մահ հանդիսանալ Նիկոլ Փաշինյանի համար։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որն արդեն 13–րդ օրն է, ինչ հացադուլ է անում, ուղերձ է փոխանցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Ուղերձը հրապարակել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Ինձ կալանավորելու հիմնական նպատակը այն է, որ ինձ զրկեն հնարավորությունից ներկայացնել հասարակությանը անհերքելի փաստեր Նիկոլ Փաշինյանի կոռումպացված կլանի հետ համագործակցելու և նրանց խոշոր չափի գումարներ փոխանցելու մասին, ինչը Նիկոլ Փաշինյանը մասամբ ընդունել է մայիսի 18-ին նրա հետ իմ բանավեճի ընթացքում։ Այդ տեղեկությունների բարձրաձայնումը կարող է քաղաքական մահ հանդիսանալ, քանի որ 2018-ի հեղափոխության օրերին հայտարարել է, որ եթե դիմի նման քայլերի, թող ժողովուրդը հրապարակում իրեն կախաղան հանի»,– գրել է Օսիպյանը։
Երիցյանը նշել է, որ Օսիպյանը հացադուլից դուրս գալ չի պատրաստվում, քանի դեռ հրապարակային ներողություն չի ստացել Նիկոլ Փաշինյանից։