16 օր հացադուլ անող Արթուր Օսիպյանը ուղերձ է փոխանցել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից

https://arm.sputniknews.ru/20260603/16-or-hacadul-anvogh-artur-osipjany-ugherdz-e-pvokhancel-nubarashen-qkhic-102984324.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102425723_134:0:1146:759_1920x0_80_0_0_5c7ea7fcb26077fa939fd72d329b17e2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արթուր օսիպյան, նիկոլ փաշինյան

հայաստան, արթուր օսիպյան, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Օսիպյանը պնդում է, որ իր ունեցած տեղեկությունների բարձրաձայնումը կարող է քաղաքական մահ հանդիսանալ Նիկոլ Փաշինյանի համար։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որն արդեն 13–րդ օրն է, ինչ հացադուլ է անում, ուղերձ է փոխանցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։ Ուղերձը հրապարակել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Ինձ կալանավորելու հիմնական նպատակը այն է, որ ինձ զրկեն հնարավորությունից ներկայացնել հասարակությանը անհերքելի փաստեր Նիկոլ Փաշինյանի կոռումպացված կլանի հետ համագործակցելու և նրանց խոշոր չափի գումարներ փոխանցելու մասին, ինչը Նիկոլ Փաշինյանը մասամբ ընդունել է մայիսի 18-ին նրա հետ իմ բանավեճի ընթացքում։ Այդ տեղեկությունների բարձրաձայնումը կարող է քաղաքական մահ հանդիսանալ, քանի որ 2018-ի հեղափոխության օրերին հայտարարել է, որ եթե դիմի նման քայլերի, թող ժողովուրդը հրապարակում իրեն կախաղան հանի»,– գրել է Օսիպյանը։

Երիցյանը նշել է, որ Օսիպյանը հացադուլից դուրս գալ չի պատրաստվում, քանի դեռ հրապարակային ներողություն չի ստացել Նիկոլ Փաշինյանից։

Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվեց Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Մինչ այդ նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք` բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։
Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Leave a comment