Հայտնի են ամառային զորակոչի եւ զորացրման օրերը

Քաղաքականություն

Հայտնի են ամառային զորակոչի եւ զորացրման օրերը

   Գործադիր մարմինը վաղը կհաստատի զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման, ինչպես նաեւ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնելու ժամկետները։

Համալրումը կկատարվի հունիսի 29-ից մինչեւ օգոստոսի 15-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2026թ. հունիսի 24-ից մինչեւ օգոստոսի 15-ը ներառյալ։

Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:

  Առողջապահության նախարարությունը սահմանված հետազոտությունների եւ պատվաստումների իրականացումն ապահովելու նպատակով հանձնարարելու է իրավասու ծառայություններին՝ համապատասխան բժշկական հաստատություններին ապահովելու անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ռենտգեն եւ ԷՍԳ ժապավեններով, երեւակման նյութերով: Իսկ Ներքին գործերի նախարարը պետք է ապահովի հասարակական կարգի պահպանությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի զինվորական կոմիսարիատների եւ հանրապետական հավաքակայանի, ինչպես նաև հարակից տարածքներում։ Բացի այդ՝ իրականացնելու է զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը ՀՀ տարածքում եւ ՀՀ տարածքից դուրս։ Երեւան քաղաքի եւ մարզերի զինվորական կոմիսարիատներից մինչեւ հանրա-պետական հավաքակայան, իսկ հանրապետական հավաքակայանից մինչեւ Երեւանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսների ուղեկցումն անվտանգ իրականացնելու համար ներգրավելու ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության եւ ոստիկանության գվարդիայի ծառայողներ:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ պետք է տրամադրի մինչեւ 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` դպրոցները, ուսումնարանները եւ քոլեջներն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները։

 

Leave a comment