https://arm.sputniknews.ru/20260603/inchu-rvobert-qvocharjany-marti-1i-gvortsvov-hajc-chi-nerkajacnum-nikvol-pashinjani-dem-102983726.html
Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1–ի» գործով հայց չի ներկայացնում Նիկոլ Փաշինյանի դեմ
Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1–ի» գործով հայց չի ներկայացնում Նիկոլ Փաշինյանի դեմ
Sputnik Արմենիա
Քոչարյանը վստահ է, որ հետագայում Փաշինյանը քրեական պատասխանատվության է ենթարկվելու ոչ միայն դիրքի չարաշահման, այլև այլ հոդվածներով։ 03.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-03T22:52+0400
2026-06-03T22:52+0400
2026-06-03T22:53+0400
հայաստան
«մարտի 1»-ի գործը
ռոբերտ քոչարյան
նիկոլ փաշինյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102982901_7:0:1280:716_1920x0_80_0_0_d434b8bc9639b496073229aade36e2e5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետությունը որևէ փաստարկ չի ներկայացրել իր շահերը պաշտպանելու համար, ինչը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահում է։ Այսօր «Արմենիա» հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։Հաղորդավարը հարց ուղղեց «Մարտի 1-ի» գործի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ, ըստ որի՝ «Մարտի 1-ը» բացահայտված է, ՄԻԵԴ-ի որոշումը կա, և Ռոբերտ Քոչարյանը պետք է դատապարտվի։ Հաղորդավարը հիշեցրեց` միաժամանակ Քոչարյանն էլ հայտարարում է, որ հենց Նիկոլ Փաշինյանն է «Մարտի 1-ի» պատասխանատուն, և հետաքրքրվեց, թե ինչու Քոչարյանն էլ հակընդդեմ հայց չի ներկայացնում։Ըստ նրա՝ դա եղել է մի դատական նիստ, որտեղ և՛ փաստաբանը, և՛ դատախազը նույն կերպարով են եղել։Հիշեցնենք՝ 2025 թ. սեպտեմբերի 18–ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Մարտի 1-ի» գործով վճիռը՝ արձանագրելով, որ 2008 թվականին ՀՀ իշխանությունները խախտել են զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը։2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարեց, որ նախագահական ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջեցին վերահաշվարկել քվեները։Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացրին «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրին հրապարակից։Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացան 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։
2026
Լուրեր
am_HY
ՀՀ-ն որևէ կերպ չի պաշտպանել իր շահերը ՄԻԵԴ-ում․ Քոչարյանը՝ մարտի 1-ի գործով որոշման մասին
Sputnik Արմենիա
ՀՀ-ն որևէ կերպ չի պաշտպանել իր շահերը ՄԻԵԴ-ում․ Քոչարյանը՝ մարտի 1-ի գործով որոշման մասին
2026-06-03T22:52+0400
true
PT1M27S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102982901_325:0:1280:716_1920x0_80_0_0_1c29078dd47c3e93ff5d98e0e80cbe30.jpg.webp
հայաստան, «մարտի 1»-ի գործը, ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, «մարտի 1»-ի գործը, ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Քոչարյանը վստահ է, որ հետագայում Փաշինյանը քրեական պատասխանատվության է ենթարկվելու ոչ միայն դիրքի չարաշահման, այլև այլ հոդվածներով։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետությունը որևէ փաստարկ չի ներկայացրել իր շահերը պաշտպանելու համար, ինչը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահում է։ Այսօր «Արմենիա» հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Հաղորդավարը հարց ուղղեց «Մարտի 1-ի» գործի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ, ըստ որի՝ «Մարտի 1-ը» բացահայտված է, ՄԻԵԴ-ի որոշումը կա, և Ռոբերտ Քոչարյանը պետք է դատապարտվի։ Հաղորդավարը հիշեցրեց` միաժամանակ Քոչարյանն էլ հայտարարում է, որ հենց Նիկոլ Փաշինյանն է «Մարտի 1-ի» պատասխանատուն, և հետաքրքրվեց, թե ինչու Քոչարյանն էլ հակընդդեմ հայց չի ներկայացնում։
«Բայց ես ո՞նց պետք է դիմեի դատարան ու ինչի համար։ Նիկոլ Փաշինյանը դատվել է այդ քրեական գործով՝ որպես զանգվածային անկարգություններ հրահրող և կազմակերպող հարց։ Հիմա հղում են անում, թե կա Եվրադատարանի որոշում, որում իբրև նա արդարացվել է։ Ինքը երեք ատյաններով ճանաչվել է մեղավոր, դատվել է, հետո համաներման` ինձ համար տարօրինակ տարբերակով հայտնվել է ազատության մեջ։ Եվրադատարանի որոշումը տարօրինակ է հետևյալ պատճառով։ Դա, ըստ էության, եղել է «Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի», որովհետև ՀՀ-ն որևէ փաստարկ չի բերել իր շահերը պաշտպանելու համար։ Դա և՛ պաշտոնական դիրքի չարաշահում է, և՛, ենթադրում եմ, կլինեն այլ քրեական հոդվածներ, որոնք հետագայում կիրառվելու են»,- ասաց Քոչարյանը։
Ըստ նրա՝ դա եղել է մի դատական նիստ, որտեղ և՛ փաստաբանը, և՛ դատախազը նույն կերպարով են եղել։
2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարեց, որ նախագահական ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջեցին վերահաշվարկել քվեները։
Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացրին «տեղանքը ստուգելու» համար և հազարավոր ցուցարարների հեռացրին հրապարակից։
Մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ իրականացրին։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ ստացան, մահացան 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։