https://arm.sputniknews.ru/20260603/hhum-heghuk-atskhajratsinneri-shukajum-ardzanagrvel-e-gneri-97–atsh-vitshakagrakan-tvjalner-102970144.html
ՀՀ–ում հեղուկ ածխաջրածինների շուկայում արձանագրվել է գների 97 % աճ. վիճակագրական տվյալներ
ՀՀ–ում հեղուկ ածխաջրածինների շուկայում արձանագրվել է գների 97 % աճ. վիճակագրական տվյալներ
Sputnik Արմենիա
Բանջարեղենը մայիսին էժանացել է, իսկ ՀՀ դրամը` արժևորվել։ 03.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-03T17:39+0400
2026-06-03T17:39+0400
2026-06-03T17:39+0400
գնաճ
գնանկում
վիճակագրություն
ազգային վիճակագրական ծառայություն (ավծ)
հեղուկ գազ
բենզին
ոսկի
https://cdn.am.sputniknews.ru/img/1071/50/10715054_0:151:1600:1051_1920x0_80_0_0_c5cd8cb2870618fc1155e150ab7c17b4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Հայաստանի սպառողական շուկայում 12–ամսյա գնաճը (2026թ. մայիսը 2025թ. մայիսի նկատմամբ) կազմել է 4.2%, իսկ նախորդ ամսվա` ապրիլի նկատմամբ արձանագրվել է 0.8% գնանկում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն` ներկայացնելով «Սպառողական գների ինդեքսը ՀՀ–ում 2026 թ. հունվար–մայիսին» զեկույցը։Կոմիտեից հայտնում են, որ 2026թ–ի մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ, իսկ 2026թ. ապրիլի համեմատ՝ 2.3% գնանկում: Ամենից բարձր գնաճն արձանագրվել է կաթնամթերքի, պանրի և ձվի (13 %), մսի (12.4 %), օղու (10.2 %) շուկաներում։ Գնանկում է արձանագրվել է բանջարեղենի շուկայում (6.5 %)։Ինչ վերաբերում է ոչ պարենային ապրանքներին, ապա 2026 թ. մայիսին 2025 թ. մայիսի նկատմամբ շուկայում դրանց գները աճել են 2.1%-ով: Ամենաբարձր գնաճը կրկին եղել է ոսկերչական զարդերի շուկայում` 40.3 %, իսկ գնանկումն ամենից շատն է եղել սիրողական այգեգործության ոլորտում` 7 %։ 2026թ․ ընթացքում գնաճը շարունակել է արագանալ՝ ապրիլին կազմելով 5,3 տոկոս․ ԿԲԲենզինի, դիզելային վառելիքի և հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) շուկայում դիտարկվող ժամանակահատվածում պատկերը եղել է հետևյալը. բենզին` 8.9 %–ով աճ, դիզելային վառելիք` 17.1 %, հեղուկ ածխաջրածիններ (բութան, պրոպան և այլն)` 97 %։Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2026թ. մայիսին 2025թ. մայիսի համեմատ սակագներն աճել են 2.7%-ով: Ամենաբարձր գնաճն արձանագրվել է հանգստի կազմակերպման համալիր ծառայություններում`19.6 %։ 2026թ. մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 368.5 դրամ (2025թ. մայիսին այն կազմել է 386.6 դրամ): ՀՀ դրամն արժևորվել է։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1071/50/10715054_0:0:1600:1200_1920x0_80_0_0_82fdf68bad905d7d8e7043ebc166b5a2.jpg.webp
գնաճ, գնանկում, վիճակագրություն, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), հեղուկ գազ, բենզին, ոսկի
գնաճ, գնանկում, վիճակագրություն, ազգային վիճակագրական ծառայություն (ավծ), հեղուկ գազ, բենզին, ոսկի
Բանջարեղենը մայիսին էժանացել է, իսկ ՀՀ դրամը` արժևորվել։