Ռուսաստանի ՀՕՊ ուժերը մեկ օրում ավելի քան 750 ԱԹՍ են խոցել

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը 1 օրում ավելի քան 750 ուկրաինական ԱԹՍ, 6 կառավարվող ավիացիոն ռումբ և 6 HIMARS ռեակտիվ արկ են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել է 754 ուկրաինական ԱԹՍ, 6 կառավարվող ավիացիոն ռումբ և ԱՄՆ-ի արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի 6 ռեակտիվ արկ», – ասված է հաղորդագրությունում։

Leave a comment