Թուրքիան և Սաուդյան Արաբիան քննարկում են Սիրիայով երկաթուղային միջանցքի գործարկումը․ Ֆիդան

Թուրքիան և Սաուդյան Արաբիան քննարկում են Սիրիայով երկաթուղային միջանցքի գործարկումը, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ 

«Մենք սկսել ենք քննարկումներ Սաուդյան Արաբիայի հետ Թուրքիայից Սիրիա և Սիրիայից Հորդանան, Սաուդյան Արաբիա և Պարսից ծոցի մնացած երկրներ երկաթուղային երթուղու վերականգնման վերաբերյալ։ Մենք հսկայական դասեր ենք քաղել», – ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

 

Leave a comment