https://arm.sputniknews.ru/20260603/irany-hajtararel-e-vor-zangvatsajin-pataskhan-kta-amni-cankacats-agresiaji-102952028.html
Իրանը հայտարարել է, որ զանգվածային պատասխան կտա ԱՄՆ–ի ցանկացած ագրեսիայի
Իրանը հայտարարել է, որ զանգվածային պատասխան կտա ԱՄՆ–ի ցանկացած ագրեսիայի
Sputnik Արմենիա
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը նշել է, որ Թեհրանը չի համաձայնի ԱՄՆ-ի «չափազանց մեծ պահանջների» հետ։ 03.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-03T15:01+0400
2026-06-03T15:01+0400
2026-06-03T15:01+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
թեհրան
ագրեսիա
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_0:154:3092:1893_1920x0_80_0_0_83b131977cc00d10deaf26df9eb07a3d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիա զանգվածային պատասխան կստանա։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։Հունիսի 3-ի գիշերը ԱՄՆ ուժերը հրթիռ են արձակել Բոտսվանայի դրոշի ներքո ընթացող նավթ տեղափոխող լցանավի ուղղությամբ, որը ուղևորվում էր Իրանի Խարկ կղզու նավահանգիստ։ Ավելի ուշ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնեց, որ ԱՄՆ-ն «ինքնապաշտպանության նպատակով» հարձակվել է իրանական Ղեշմ կղզու վրա և խոցել մի քանի իրանական հրթիռներ և անօդաչուներ։Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հունիսի 3-ի գիշերը հայտարարել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին հարվածելու մասին՝ ի պատասխան ԱՄՆ հարձակումների։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ հրթիռներ են արձակվել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ։Իրանցի քաղաքական գործիչն ընդգծել է, որ Թեհրանը չի ընդունի ԱՄՆ-ի «չափազանց մեծ պահանջները» ո՛չ բանակցությունների, ո՛չ էլ հրադադարի ժամանակ։Չնայած պաշտոնական հրադադարին, սա Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջին շրջանում փոխհրաձգության առաջին դեպքը չէ, որը տեղի է ունենում Թեհրանի և Վաշինգտոնի միջև փետրվարի վերջին սկսված հակամարտությանը վերջ դնելու բանակցություններում առկա անորոշության ֆոնին։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
թեհրան
մերձավոր արևելք
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_181:0:2912:2048_1920x0_80_0_0_61f3947b50d1660c44ce0d35c6a3ec00.jpg.webp
ամն, իրանի իսլամական հանրապետություն, թեհրան, ագրեսիա, մերձավոր արևելք
ամն, իրանի իսլամական հանրապետություն, թեհրան, ագրեսիա, մերձավոր արևելք
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը նշել է, որ Թեհրանը չի համաձայնի ԱՄՆ-ի «չափազանց մեծ պահանջների» հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիա զանգվածային պատասխան կստանա։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։
Հունիսի 3-ի գիշերը ԱՄՆ ուժերը հրթիռ են արձակել Բոտսվանայի դրոշի ներքո ընթացող նավթ տեղափոխող լցանավի ուղղությամբ, որը ուղևորվում էր Իրանի Խարկ կղզու նավահանգիստ։ Ավելի ուշ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնեց, որ ԱՄՆ-ն «ինքնապաշտպանության նպատակով» հարձակվել է իրանական Ղեշմ կղզու վրա և խոցել մի քանի իրանական հրթիռներ և անօդաչուներ։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հունիսի 3-ի գիշերը հայտարարել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին հարվածելու մասին՝ ի պատասխան ԱՄՆ հարձակումների։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ հրթիռներ են արձակվել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ։
«Ցանկացած կրակոց, ցանկացած ագրեսիա (Վաշինգտոնի կողմից – խմբ.) կհանդիպի զանգվածային պատասխանի՝ հրթիռների և անօդաչուների կիրառմամբ», – գրել է Ռեզային X սոցցանցում։
Իրանցի քաղաքական գործիչն ընդգծել է, որ Թեհրանը չի ընդունի ԱՄՆ-ի «չափազանց մեծ պահանջները» ո՛չ բանակցությունների, ո՛չ էլ հրադադարի ժամանակ։
Չնայած պաշտոնական հրադադարին, սա Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջին շրջանում փոխհրաձգության առաջին դեպքը չէ, որը տեղի է ունենում Թեհրանի և Վաշինգտոնի միջև փետրվարի վերջին սկսված հակամարտությանը վերջ դնելու բանակցություններում առկա անորոշության ֆոնին։