Իրանը հայտարարել է, որ զանգվածային պատասխան կտա ԱՄՆ–ի ցանկացած ագրեսիայի

https://arm.sputniknews.ru/20260603/irany-hajtararel-e-vor-zangvatsajin-pataskhan-kta-amni-cankacats-agresiaji-102952028.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_181:0:2912:2048_1920x0_80_0_0_61f3947b50d1660c44ce0d35c6a3ec00.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, իրանի իսլամական հանրապետություն, թեհրան, ագրեսիա, մերձավոր արևելք

ամն, իրանի իսլամական հանրապետություն, թեհրան, ագրեսիա, մերձավոր արևելք

Բաժանորդագրվել

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը նշել է, որ Թեհրանը չի համաձայնի ԱՄՆ-ի «չափազանց մեծ պահանջների» հետ։

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիա զանգվածային պատասխան կստանա։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։

Հունիսի 3-ի գիշերը ԱՄՆ ուժերը հրթիռ են արձակել Բոտսվանայի դրոշի ներքո ընթացող նավթ տեղափոխող լցանավի ուղղությամբ, որը ուղևորվում էր Իրանի Խարկ կղզու նավահանգիստ։ Ավելի ուշ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնեց, որ ԱՄՆ-ն «ինքնապաշտպանության նպատակով» հարձակվել է իրանական Ղեշմ կղզու վրա և խոցել մի քանի իրանական հրթիռներ և անօդաչուներ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հունիսի 3-ի գիշերը հայտարարել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին հարվածելու մասին՝ ի պատասխան ԱՄՆ հարձակումների։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ հրթիռներ են արձակվել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ։

«Ցանկացած կրակոց, ցանկացած ագրեսիա (Վաշինգտոնի կողմից – խմբ.) կհանդիպի զանգվածային պատասխանի՝ հրթիռների և անօդաչուների կիրառմամբ», – գրել է Ռեզային X սոցցանցում։

Իրանցի քաղաքական գործիչն ընդգծել է, որ Թեհրանը չի ընդունի ԱՄՆ-ի «չափազանց մեծ պահանջները» ո՛չ բանակցությունների, ո՛չ էլ հրադադարի ժամանակ։

Չնայած պաշտոնական հրադադարին, սա Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջին շրջանում փոխհրաձգության առաջին դեպքը չէ, որը տեղի է ունենում Թեհրանի և Վաշինգտոնի միջև փետրվարի վերջին սկսված հակամարտությանը վերջ դնելու բանակցություններում առկա անորոշության ֆոնին։

Leave a comment