Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ:
8-րդ խաղափուլից հետո մրցաշարի միանձնյա առաջատարն է իսպանացի միջազգային վարպետ Սաբրինա Վեգա Գուտիեռեսը, որն ունի 7 միավոր:
Հայաստանից առաջնությանը մասնակցում են 16 շախմատիստուհիներ։
Հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը ունեն 5.5 միավոր և կիսում են 13-րդ հորիզոնականը:
Կանանց ՖԻԴԵ-ի վարպետներ Պոլինա Կոբակը և Աննա Խաչատրյանը, ինչպես նաև միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը ունեն 5 միավոր: Կիտի Նադանյանը ունի 4.5 միավոր, իսկ Անի Ավետիսյանը՝ 4 միավոր:
9-րդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 3-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին:
Դիտումների քանակ3