ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News
2026 թվականի քարոզարշավն ինձ հիշեցնում է «Քոմեդի քլաբ»-ը, թրենդ է երևի ծաղրածու ձևանալը, բայց ընտրազանգվածն արդեն կողմնորոշված է, դա չի աշխատելու։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
«Ճենճի, վառած ձեթի հոտ է գալիս Փաշինյանի քարոզարշավից, նա աշխատում է իր ընտրազանգվածի վրա, քաղաքական ուժերը մոտեցել են մի փուլի, որ ունեն մոտավոր ընտրազանգվածի պատկեր։ Ընդդիմության շանսերը փոքր չեն, իշխանությունը կորցնելու վտանգ կա, դրա համար է ագրեսիվ։ 2021 թվականին մուրճը մաքսիմալն էր, չկար այսպիսի ջղաձգում, ճվճվոց, եթե վտանգ չզգար՝ նման ոճի չէր դիմի։ Նա վերադարձել է 1918 թվականի բոլշևիկյան խոսույթի՝ կուլակաթափ անել, պետականացնել, չէր սպասում Երևանում նման վերաբերմունքի, իր կաշվի վրա զգաց իրողությունը», – մեկնաբանեց քաղտեխնոլոգը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ