Իմիջայլոց, դեբատներն օգնում են բացահայտել «նիկոլներին». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրել է.

«Իմիջայլոց, դեբատները նրանով են լավ, որ օգնում են բացահայտել «նիկոլներին»:

Երեկ արդեն մի 5 նիկոլ-կուսակցություն բացահայտվեց, մի երկուսի վրա էլ կասկածում եմ, այսօրվանը նայեմ, վերջնական ասեմ:

Երեկ, չեմ հիշում կոնկրետ ով, քանի որ լսում էի դեբատները, ընդդիմադիրոտ էր, ոնց որ, Ալենին ասում էր կասես, «Դուք 300 000 հազար ադրբեջանցու վերադարձ քննարկու՞մ եք Ալիևի հետ, թե՞ ոչ:

Պարզ էր, որ Ալենը ասելու էր «ԻՀԱՐԿԵ, ՉԵՆՔ ՔՆՆԱՐԿԵԼ» ու դրանով Հ1-ի մեծ լսարանին լսացնել կտար, որ իշխանությունը պուպուշ ա ու անհանգստանալու բան չկար:

Լավ ա մյուս ընդդիմադիրները դրին չախին միանգմաից էս թեման:

Մի արեք այսպիսի «մանկապարտեզ հնարքներ», պարզապես մի արեք»։

Leave a comment