https://arm.sputniknews.ru/20260602/menq-ashkhatum-enq-khndirnery-hartelu-hamar-mirzvojany-hajrusakan-haraberutjan-masin-102933385.html
Մենք աշխատում ենք խնդիրները հարթելու համար. Միրզոյանը` հայ–ռուսական հարաբերության մասին
Մենք աշխատում ենք խնդիրները հարթելու համար. Միրզոյանը` հայ–ռուսական հարաբերության մասին
Sputnik Արմենիա
Հանրային հեռուստաընկերությունում նախընտրական բանավեճն ընթանում է «Անվտանգություն և խաղաղություն» խորագրի ներքո։ 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T23:21+0400
2026-06-02T23:21+0400
2026-06-02T23:35+0400
արարատ միրզոյան
հայաստան
ռուսաստան
բանավեճ
հեռուստաբանավեճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102933039_0:0:1280:721_1920x0_80_0_0_73d74b42b5e264701ebca4f19bb254a3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը կառուցողական մթնոլորտում աշխատելու է` հարթելու եղած խնդիրները։ Այս մասին նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով հարցին, թե ինչ է անելու ՀՀ–ն` հայ–ռուսական հարաբերություններում սկսվող ճգնաժամը կանխելու համար։Նշենք, որ բանավեճն ընթանում է «Անվտանգություն և խաղաղություն» խորագրի ներքո։Հիշեցնենք, որ մայիսի 14-ին էլ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ՀՀ վարած քաղաքականությունը շարունակելու է միտված լինել Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների կառուցմանը։ Նա այդ ժամանակ պնդել էր, թե առնվազն արդար չեն ու անհիմն են հայ–ռուսական հարաբերությունները փչացնելու մեջ իրենց ուղղվող մեղադրանքները։2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը, որը բազմաթիվ տարաձայնությունների պատճառ դարձավ:Այս տարվա ապրիլի 1-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է:Ավելի ուշ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց` Հայաստանը շատ մոտ է այն կետին, որից հետո Ռուսաստանը ստիպված կլինի այլ կերպ կառուցել ՀՀ–ի հետ տնտեսական հարաբերությունները:Մայիսի 9-ին Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102933039_121:0:1280:869_1920x0_80_0_0_6b2dc516639121c859a59ab092224ade.jpg.webp
արարատ միրզոյան, հայաստան, ռուսաստան, բանավեճ, հեռուստաբանավեճ
արարատ միրզոյան, հայաստան, ռուսաստան, բանավեճ, հեռուստաբանավեճ
Հանրային հեռուստաընկերությունում նախընտրական բանավեճն ընթանում է «Անվտանգություն և խաղաղություն» խորագրի ներքո։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը կառուցողական մթնոլորտում աշխատելու է` հարթելու եղած խնդիրները։ Այս մասին նախընտրական հեռուստաբանավեճի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով հարցին, թե ինչ է անելու ՀՀ–ն` հայ–ռուսական հարաբերություններում սկսվող ճգնաժամը կանխելու համար։
Նշենք, որ բանավեճն ընթանում է «Անվտանգություն և խաղաղություն» խորագրի ներքո։
«Մենք կառուցողաբար և աշխատանքային մթնոլորտում աշխատում և աշխատելու ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ` հարթելու և պարզաբանելու եղած բոլոր խնդիրները։ Հայաստանին և Ռուսաստանին նորմալ գործընկերային հարաբերություններ են սպասվում»,– ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին էլ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ՀՀ վարած քաղաքականությունը շարունակելու է միտված լինել Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների կառուցմանը։ Նա այդ ժամանակ պնդել էր, թե առնվազն արդար չեն ու անհիմն են հայ–ռուսական հարաբերությունները փչացնելու մեջ իրենց ուղղվող մեղադրանքները։