Անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են Ռուսաստանի 8 տարածաշրջաններում։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հակաօդային պաշտպանության ուժերը 12 ժամում Ռուսաստանի տարածաշրջաններում ոչնչացրել են ուկրաինական 158 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Հունիսի 2-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից մինչև 20:00-ն, ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 158 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Սմոլենսկի, Տուլայի մարզերի և Ղրիմի Հանրապետության տարածքների երկնքում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ուկրաինական զորքերը կանոնավոր հրետակոծում և տարբեր եղանակներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։