Լկտի պահվածքով պաշտոնյաներ մեր երկրում չպետք է լինեն․ Արման Թաթոյանը պատասխանել է Ալեն Սիմոնյանին

Լկտի պահվածքով պաշտոնյաներ մեր երկրում չպետք է լինեն։ Այս մասին նշել է «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանն անդրադառնալով երեկվա Հ1-ի բանավեճի ժամանակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը․

«Ուրեմն, երեկ Հ1-ում բանավեճի ժամանակ լրբացած Ալեն Սիմոնյանը ասել է, թե Արման Թաթոյանը սուտ է խոսում Վարդենիսում ադրբեջանական դիրքերի հետ կապված ու մի հատ էլ սպառնացել է, թե ես պատասխան եմ տալու՝ նկատի ունենալով՝ ինձ դատի են տալու: Ուրեմն այ տղա լսի՛, Թաթոյանը երբեք չի անում հայտարարություններ առանց փաստերի:

Թաթոյանն ապացույցներով է ցույց տվել՝ արբանյակային լուսանկարներով, որ Վարդենիսում՝ Հայաստանի տարածքի մեջ, Ադրբեջանը 2025 թվականի ամռանը նոր դիրք է դրել, կառուցել, որ իրանց դիրքերի միջև Հայաստանի տարածքի մեջ նոր ճանապարհներ են կառուցում, կրակային կետեր են դրել, արևային պանելներ են դրել:

Իսկ այ դուք պատասխան եք տալու, թե ինչ օրը գցեցիք մեր երկիրը, ինչ փորձանքներ բերեցիք մեր ժողովրդի գլխին, եկաք ձեր բարեկամներով միլիոնավոր դոլարների տենդերներ շահեցիք մեր պետությունից, պետական բյուջեից: Ախպերդ ասֆալտի ընկերությունով միլիոնավոր դոլարների տենդերներ շահեց ու սնանկացրեց ու անհետացավ»։

Մանրամասները՝ տեսանյութում.

Միասնության թևեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment