Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանում մի քանի միջնորդություն ներկայացրել։
Նախ հայտնել է, որ վկաներ է ավելացնելու դատակոչի ցուցակին և դատարանին միջնորդելու է կոնկրետ փաստաթղթեր պահանջել, որոնք ո՛չ նախաքննության ընթացքում է ձեռք բերվել, ո՛չ ներկայացվել է դատարանին, ոչ էլ ինքը՝ փաստաբանը, իրավունք ունի այդ փաստաթղթերն անձամբ ստանալ։
«Միջնորդելու եմ՝ դատարանը պահանջի դրանք և նախապես ասեմ, որ համապատասխան փուլում այդ միջնորդությունը տալու եմ՝ խնդրելով ավելացնել ապացույցների ծավալի մեջ։ Վտանգ կա, որ մինչև մենք հասնենք այդ փուլին, այդ ապացույցը կարող է կորել, վնասվել կամ ոչնչացվել»,-ասել է նա։