ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News
Ընդդիմությունը պետք է պատրաստվի հունիսի 8-ին, Նիկոլը չի զիջելու իշխանությունը։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական – քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
«Մասկի շոու, «Սանտա Բարբարա» սերիալ, Նիկոլն ինչ ֆիլմ ասես՝ չի նկարելու, գցի ընդդիմության գրպանը, նա հիմիկվանից լրտեսների մասին թեմա բացելով հիմք է ստեղծում հետագա գործողությունների համար։ Բոլոր սցենարներին ընդդիմությունը պետք է պատրաստ լինի, ունենա պլան «Բ», – մեկնաբանեց Զոհրաբյանը։
Խոսելով ՌԴ-ի հետ հարաբերություններից՝ Զոհրաբյանը նկատեց, որ Փաշինյանին ԵՄ-ն պետք է միայն վերընտրվելու համար․ «Գրազ եմ գալիս, երբ ԿԸՀ-ն ամփոփի ընտրությունները, ԵԱՀԿ-ն, ԵԽԽՎ-ն տան իրենց ստանդարտ նախադասությունները, որ «այս ընտրությունները միջազգային չափանիշներից մի քայլ էլ առաջ են, ամեն ինչ արդար, թափանցիկ է եղել», Նիկոլը մյուս օրը դառնալու է Պուտինի վկա։ Նա կլասիկ գցող է, ԵՄ-ին էլ կգցի, կասի՝ «ի՞նչ է տալու մեզ վիզաների ազատականացումը, կարևորը մեր ձուկը, պոմիդորը կարանանք ծախենք», – մեկնաբանեց Զոհրաբյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ